Երևանի փողոցներում կատարվողը ռուսական պլան է և ձեռնտու է Մոսկվային: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քանդակագործ Սահակ Պողոսյանը:
«Այն, ինչ կատարվում է Երևանում, կատարվող ակտերի շարունակությունն է Այն մարդիկ, ովքեր շարժում են սկսել, տեղյակ են` ինչ է կատարվում աշխարհում: Հստակ հարց է հնչում` շարժման գաղափարաբանությունը որն է, հնչում են միայն մեղադրանքներ: Սա շատ նման է ռուս-վրացական պատերազմի իրավիճակին: Պետք է հասկանանք, որ աշխարհակարգի փոփոխություն է»-նշեց քանդակագործը: