Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքային խումբը համաձայնության Է հասել սկսած 2024 թվականից անդամ պետությունների պարտադիր մուծումների ավելացման հարցի շուրջ: Ապրիլի 28-ին այդ մասին հայտնում Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տեղեկատվությամբ՝ մուծումների ավելացումը կազմակերպության բյուջեի վերանայման հանգուցային բաղադրիչն Է:
«Կա հիմնական համաձայնությունը, կան ժամկետներն ու պայմանները: Այսօր շատ լավ օր Է գլոբալ առողջապահության համար»,- մեջբերում Է գործակալությունն աղբյուրներից մեկի խոսքը: Ինչպես ճշտում Է Reuters-ը, ԱՀԿ-ի ներկայացուցիչը չի պատասխանել իրադրությունը մեկնաբանելու խնդրանքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: