Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար Արևմուտքի ու Ռուսաստանի միջև մրցապայքար է, եթե  տապալվի՝ Հայաստանը չի տուժի

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ապրիլի 23-ին թուրքական ծայրահեղական ​​«Գորշ գայլեր» կազմակերպության ժեստն էր ցույց տվել Ուրուգվայի հայ համայնքի ցուցարարներին, որոնք երթ էին կազմակերպել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին։

Անկասկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերի ֆոնին Չավուշօղլուի ժեստը լայն քննարկման առարկա դարձավ և շատերն արդարացիորեն նշեցին, որ Անկարան այնքան էլ անկեղծ չէ  հարաբերությունների կարգավորման իմաստով։ Մասնագետները չեն բացառում նույնիսկ, որ Անկարային զայրացնում է Երևանի քաղաքականությունը՝ երրորդ երկրում բանակցություններ անցկացնելու իմաստով և Թուրքիան անում է ամեն ինչ, որպեսզի դրանք տեղափոխվեն Անկարա և Երևան։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հավանաբար  Ռուսաստանը չի թողնում, որ այդ հանդիպումները տեղի ունենան Հայաստանում ու Թուրքիայում․ «Ամեն հանդիպումից առաջ Լավրովի օգնական Ռուդենկոն կա՛մ հանդիպում է ունենում Ռուբեն Ռուբինյանի հետ կամ զանգահարում՝  ինչպես Վիեննայից առաջ։ Ինչու՞ ես զանգահարում։ Հայ-թուրքական  հարաբերությունների նորմալացման գործընթացն անմիջականորեն առնչվում է Հայաստանին ու Թուրքիային, դու՞ ինչի ես խառնվել իրար։ Պետք է նման բաների վրա ուշադրություն դարձնել և ոչ Չավուշօղլուի, որի կողմից նման քայլ անելն առնվազն տխմարություն էր։ Հավանաբար մեր հայ ցուցարարները նյարդերի վրա են ազդել, չին կարողացել այլ բան ասի, նման նշան է ցույց տվել՝ այդ կերպ ապացուցելով, որ արժանի չէ արտգործնախարարի պաշտոնին։ Արտգործնախարարը չպետք է նման քայլ տուր տար, նա ի՞նչ է «գորշ գայլերի» կազմակերպության անդա՞մ է»։

Ըստ Չաքրյանի՝  նրա քայլը չի ողջունել ո՛չ միջազգային հանրությունը, ոչ էլ նաև Թուրքիայում․ «Թուրքիայում ասում են, որ նա ֆիկտիվ արտգործնախարար է, իրականում այդ պաշտոնը ղեկավարում  Էրդողանի խոսնակ, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընի։ Չպետք է Չավուշօղլուի վրա մեծ ուշադրություն դարձնել, Պուտինն այնքան հայատյաց բաներ է ասել․․»։

Մեր զրուցակիցը նաև կարծում է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի  վրա  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մղել է տասներորդ պլան․«Միջազգային հանրության ուշադրությունը հիմնականում սևեռված է Ուկրաինայի ճգնաժամի վրա։ Ամբողջ պատմությունն այն է,  հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ մրցապայքար է ծավալվում՝ մի կողմից ԱՄՆ-ի ու Եվրամիության, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև։ Ռուսաստանը չի ուզում այդ գործընթացից օտարվել, որովհետև օտարվելու դեպքում Հարավային Կովկասի հետ նրա առնչությունների ծավալն էլ է փոքրանալու, դրա համար էլ հիվանդագին վերաբերմունք ունի։ Կրեմլը միշտ եղել  է հայատյաց տականքների որջ, հիմա էլ այդպիսին է։ Նա մեզ երբեք դաշնակից չի եղել, մենք ենք դաշնակից եղել, այն էլ՝ գաղութի կարգավիճակով։ Փոխանակ այդ հարցերի վրա ուշադրություն դարձնեն, ընկել են, թե Չավուշօղլուն ինչ շարժում է արել։ Արել է՝ ավելի վատ իր համար, միջազգային հանրությունը դա չի ողջունի»,-ընդգծեց նա։

Եթե նույնիսկ նման սադրանքների պատճառով հայ-թուրքական բանակցությունները տապալվեն, ըստ թուրքագետի, մենք կորցնելու բան չունենք․ «Եթե հաղորդակցության ուղիներն ապաշրջափակվեն, շահելու է Թուրքիան։ Դա առաջին հերթին պետք է Թուրքիային»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում