Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների շարքում են մի շարք նախկին պաշտոնյաներ։ Բացի պահանջի հեղինակ Արթուր Վանեցյանից հրապարակում են նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան խաչատրյանը, պատերազմից հետո արտգործնախարարի պաշտոնը սստանձնած Արա Այվազյանը, ով հեռանալիս այդպես էլ հստակ բացատրություն չտվեց, սակայն հայտարարում է, որ իր պաշտոնավարման օրոք կարգավիճակի նշաձողի իջեցման հարց միջազգային հանրությունը չի դրել։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանի հետ:
Անտինյանի խոսքով՝ Վանեցյանը հասարակությանը համախմբելու որևէ շանս չունի, նա կապկում է Փաշինյանին: