«Ինտեր»-ն ու «Ատլետիկո Մադրիդ»-ը համաձայնեցրել են Դիեգո Ֆորլանի իտալական ակումբ տեղափոխվելու հարցը: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը: Նախատեսվում է, որ ուրուգվայցին «Ինտեր»-ի հետ 2 տարվա պայմանագիր կկնքի: Տրանսֆերի արժեքը կկազմի 5 մլն եվրո:
Հաղորդվում է, որ առաջիկա օրերին «Ինտեր»-ի ներկայացուցիչները կհանդիպեն Ֆորլանի գործակալի հետ, որպեսզի համաձայնեցնեն ֆուտբոլիստի անհատական պայմանագրի մանրամասները:






































