Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ռուսաստանը շարունակում է մերժել Սիրիայի ղեկավարության դեմ բանաձևի ընդունման հնարավորությունը

Երեկ ՄԱԿ-ում շարունակվել են քննարկումներ Սիրիայի հարցի շուրջ: Արևմուտքը շարունակում է պնդել, որ անհրաժեշտություն կա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկել և ընդունել Սիրիայի իշխանությունների գործողությունները դատապարտող բանաձև: Սակայն Ռուսաստանը նման բանաձևի ընդունմանը դեմ է հանդես գալիս:

Այդ կազմակերպությունում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտություն չի տեսնում: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞ Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման համար, նա ասել է. «Ո՛չ, մենք այդպես չենք կարծում»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Ռուսաստանը մեկ անգամ չէ, որ սպառնացել է վետո կիրառել Սիրիայի հարցով բանաձևի ընդունման ժամանակ: Այդուհանդերձ, մի քանի շաբաթ առաջ ՄԱԿ-ի ԱԽ-ին հաջողվել էր հայտարարություն ընդունել, որտեղ Սիրիայում հակամարտող կողմերին կոչ էր արվում զերծ մնալ բռնություններից և սկսել քաղաքական քննարկումներ:

Առաջարկվող բանաձևով նախատեսվում է կազմել «սև ցուցակ», ուր տեղ կգտնեն մի շարք սիրիական ընկերություններ, ինչպես նաև կոչ կարվի Հաագայում միջազգային քրեական դատարանին` Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին ձերբակալելու որոշում կայացնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում