Friday, 12 06 2026
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով

Երբ շատ բաներ կսկսվեն նորից

«Խրախճանք ժանտախտի ժամանակ»: Հայաստանի ներկայիս վիճակի ամենադիպուկ բնորոշումը թերևս այդ նախադասությունն է, որին կարելի է շատ անգամ հանդիպել, շատ տարբեր առիթներով, բայց թերևս հազվադեպ կարելի է արձանագրել իրավիճակի և նախադասության այդքան դիպուկ «ներդաշնակություն»:

Հայաստանի պարագայում այդ իրավիճակն ունի նաև մեկ այլ առանձնահատկություն` Հայաստանում ժանտախտը սկսել է խրախճանքից, այսինքն՝ ժանտախտը խրախճանքի հետևանք է: Դա այդքան էլ բարդ ապացուցելի բան չէ: Բավական է նայել մեր անկախության ընթացքին, նայել ընդհանրապես անկախության գործընթացին` Ղարաբաղի շարժումից սկսած, ու պարզ կերևա, որ ժանտախտը եղավ այն ժամանակ, երբ սկսվեց խրախճանքը:

Եթե մարդկանց մի խումբ, մի դաս, մի շերտ կամ պարզապես մի թայֆա չորոշեր իր կյանքը վերածել խրախճանքի, ժանտախտը հազիվ թե պատեր մեր պետական ու հասարակական կյանքին: Չէ՞ որ այդ կյանքի ակունքները բավական զուլալ էին, այնքան զուլալ, որ հատուկենտ կեղտերը երևում էին՝ չկարողանալով ձուլվել որևէ ֆոնի: Ու շատերին թվաց, թե այդ կեղտը միշտ այդպես քիչ էլ մնալու է, միշտ այդպես առանձնանալու է, միշտ այդպես լինելու է մեկուսի, խեղճացած, կռացած ման եկող, միշտ վախենալու է լույսից, ամաչելու է նայել մարդկանց աչքերին:

Բայց իրավիճակը շատ արագ փոխվեց. ավելի արագ, քան հանրության մեծամասնությունը կփորձեր հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում: Ու մեկ էլ հանկարծ եկավ մի պահ, երբ այդ հատուկենտ, առանձնացող, վախեցող, միշտ խոնարհված ու կռացած, բարդույթավորված կեղտը, աղբը սկսեց արդեն քանակ կազմել, իսկ հետո նաև ազդել որակի վրա: Ու եղավ իրավիճակ, երբ այդ կեղտը արդեն չի վախենում նայել մարդկանց աչքերին, նույնիսկ պահանջում է, որ մարդիկ իրենց աչքերը խոնարհեն իրեն տեսնելիս: Այդ կեղտը արդեն լույսից չի վախենում, արդեն միայն գիշերները չէ, որ լցվում է փողոց: Նույնիսկ տներն է լցվում արդեն հեռուստատեսության միջոցով, հետապնդում է բոլորին ամեն քայլափոխի: Ու եթե անկախության գործընթացի ակունքներում այդ աղբն ու կեղտն էին տարբերվում, առանձնանում, ապա ներկայումս արդեն տարբերվում են ու առանձնանում առաքինությունը, պարկեշտությունը, ազնվությունն ու օրինապահությունը:

Հասարակությունը բաց թողեց խրախճանքի պահը` հասարակական-քաղաքական կյանք լցված աղբի խրախճանքի պահը, բաց թողեց նաև այն պահը, երբ տարբեր մարդիկ ու խմբեր հայտնվեցին ոչ այնտեղ, որտեղ պետք էր, ու այդ անհամատեղելիության հետևանքով վերածվեցին աղբի և համակարգային գարշահոտություն սկսեց տարածվել ամենուրեք, ուր խառնվել էին միջավայրերը և դրանցում գտնվող անհատներն ու խմբերը: Այդ ամենն առաջ բերեց ժանտախտ: Տարբեր խմբեր ու անհատներ հարստանում էին, խրախճանքի վերածում իրենց կյանքը հասարակության և պետության հաշվին, իսկ հանրությունը այդ ամենին նայում էր ներողամտորեն, պատերազմական և հետպատերազմական առասպելաբանության դիրքերից՝ չնկատելով, որ այդպես սկսվում է մի շատ ավելի լուրջ պատերազմ հենց հանրության և այդ շերտերի միջև: Ներկայումս մենք քաղում ենք այդ պատերազմի դառը պտուղները:

Խրախճանքի և ժանտախտի պատճառահետևանքային այդ կապը ներկայումս նաև բավական լուրջ հարց է դնում մեր հասարակության առաջ` հնարավո՞ր է արդյոք հաղթահարել ժանտախտը առանց խրախճանքը դադարեցնելու: Եթե այդ խրախճանքն էր Հայաստանում տարածված իրավիճակային ժանտախտի աղբյուրը, պատճառը, ապա ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել հետևանքը առանց պատճառը հաղթահարելու: Այդ հարցի պատասխանը բավական կարևոր է, եթե անգամ առերևույթ այն թվում է ոչ այդքան նշանակալից: Դա հիմնաքարային արժեքների առնչվող հարց է, որի պատասխանը պետք է ձևավորի հասարակական համապատասխան հոգեվիճակ և տրամադրություն. ինչպիսին է հանրության վերաբերմունքը խրախճանքի հանդեպ, որպես հասարակական-պետական կյանքի դեգրադացիոն երևույթ:

Խնդիրն այնքան լուրջ է, որ դրա մասին նաև իշխանությունն է խոսում, ինչպես օրինակ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր հայտարարում, թե չի կարելի աղքատություն ունեցող երկրում ուժի և շքեղության ցուցադրություն կազմակերպել: Սակայն նախ այստեղ շեշտադրումներն են տարբեր` այստեղ խոսքը ցուցադրել-չցուցադրելու մասին է: Այսինքն՝ ունեցեք ուժ և իշխանություն, կարևոր չէ ինչ ճանապարհով, միայն թե աշխատեք չցուցադրել և չգրգռել մասաներին: Եվ բացի այդ էլ՝ իշխանությունը խոսում է այդ մասին, սակայն ի զորու չէ, չունի որևէ էական քայլ անելու կամք, ինչի վկայությունն անցած երեք տարիներն են:

Հետևաբար, այդ գործում իշխանությունը հանրության գործընկերը չէ, որովհետև եթե երկրում առկա ժանտախտը խրախճանքի հետևանք է, ապա երկրում առկա իշխանությունն էլ այդ խրախճանքի արդյունքն է տվյալ անհանտների և խմբերի համար: Եթե հասարակության համար ձևավորված չէ ժանտախտածին խրախճանքի հանդեպ հիմնարար մոտեցում, անկյունաքարային բանաձևված դիրքորոշում, ապա դա իր մեջ կարող է վտանգներ պարունակել անգամ իշխանափոխության դեպքում, քանի որ այդ ժամանակ ինքնաբերաբար, ուզենք դա, թե ոչ, առաջանալու է այդ խրախճանքին տնօրինելու հարցը: Իսկ դա կարող է բերել շրջանաձև դարձի, ինչից խուսափելու համար է անհրաժեշտ, որ եթե հասարակությունն իր վերաբերմունքը չհասցրեց ձևավորել այն ժամանակ, երբ ամեն ինչ դեռ նոր էր սկսվում, գոնե ներկայումս ձևավորի, երբ հնարավոր է շատ բաներ հնարավորություն կլինի սկսել նորից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում