Չինաստանը պատմության մեջ առաջին անգամ առաջ է անցել ԱՄՆ-ից վաճառված համակարգիչների քանակով: IDC հետազոտական ընկերության տվյալներով, Չինաստանը վաճառել է 11.9 միլիարդ դոլարի համակարգիչ և այս տարվա երկրորդ կիսամյակում վերածվել աշխարհի խոշորագույն շուկայի: Եթե Միացյալ Նահանգները վաճառել է 17.7 միլիոն միավոր համակարգիչ, ապա Չինաստանը՝ 18,5 միլիոն: Այս մասին հայտնում է prime-tass.ru-ն:
Փորձագետները, սակայն, գտնում են, որ Չինաստանի հաջողությունն այս ոլորտում ժամանակավոր է, քանի որ ամերիկյան համակարգիչների վաճառքի համար ամենաբարենպաստ շրջանը տարվա վերջին երեք ամիսներն են: