Այսօր սպասվում են Ռուսաստանի նախագահի ևս մի քանի միջազգային հեռախոսազրույցներ։ «Սպասվում է, որ նախագահ Թայիփ Էրդողանը այսօր ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով 17։00-ին) հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ». հայտնել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը ուրբաթ օրը մի քանի միջազգային զանգեր է ունենալու, այդ թվում՝ Էրդողանի հետ։