Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Հայաստանի ռազմարդյունաբերության ապագայի խորքը

Երևանում բացվել է ԱրմՀայԹեք-2022 պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որին ըստ տեղեկության մասնակցում են ընկերություններ թե Հայաստանից, թե Ռուսաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Ֆրանսիայից: Ցուցահանդեսը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ: Այստեղ ցուցադրվում են պաշտպանական արդիական տեխնոլոգիաներ, որոնք շարքում բնականաբար մեր առանձնահատուկ ուշադրությանն են արժանանում հայկական մշակումները: Դրանք կան, քիչ չեն, և բավականին հետաքրքիր են: Միևնույն ժամանակ սակայն, այստեղ առկա են կարևոր նրբերանգներ, որոնք հաճախ կամա, թե ակամա բերում են թյուրըմբռնումների կամ թյուրընկալումների: Մասնավորապես, ուշագրավ մշակումները դեռևս բավարար չեն հայկական ռազմարդյունաբերության մասին հեռուն գնացող հետևությունների կամ դատողությունների համար, որովհետև ռազմարդյունաբերություն հասկացությունն ինքնին ունի մի կարևոր բաղադրիչ, որը չպետք է դուրս մնա ուշադրությունից՝ արդյունաբերություն:

Ասել կուզի, պաշտպանական տեխնոլոգիաների առանձին մշակումները ինքնին շատ քիչ են, եթե դրանք չունեն արդյունաբերական հզորությունների հետ համադրվածության կայուն և հաստատուն հեռանկար, մշակումներ: Հետևաբար, հայկական ռազմարդյունաբերության ներկայի ու առավել ևս ապագայի մասին խոսակցություններն ու դատողությունները չպետք է կառուցված լինեն միայն գիտատեխնիկական մշակումների բաղադրիչի վրա: Ի վերջո, այդ ամենի արժեքը և նշանակությունը, այդ ամենի հետաքրքրականությունն ու պայմանական ասած՝ իրացվելիությունը էապես կախված է արդյունաբերական համադրելիությունից: Միայն դա կարող է բերել արդեն կայուն էֆեկտի և ձևավորել իսկապես  ռազմարդյունաբերական սեկտոր, որը կլինի հայաստանյան տնտեսության առանցքային բաղադրիչներից մեկը, այդ կերպ նաև համադրվելով ընդհանուր տնտեսության շղթայում: Առանց այդ ամբողջության, հազիվ թե հնարավոր լինի Հայաստանում մշակել ռազմարդյունաբերության զարգացման հաստատուն մոդել կամ մեթոդաբանություն, որովհետև Հայաստանն ինքնին բավականին փոքր և թույլ տնտեսություն ունի առանց լայն համադրվածության կոնցեպտի ռազմարդյյունաբերական էական հեռանկարներ կառուցելու համար:

Ըստ այդմ, Հայաստանին անհրաժեշտ են ոչ միայն գիտատեխնիկական մշակումներ, այլ նաև տնտեսագիտական, ռազմարդյունաբերական կազմակերպման արդիական միտք, մասնագիտական թիմեր, որոնք ներգրավված կլինեն հայկական ռազմարդյունաբերություն կայացնելուն միտված աշխատանքում: Դրանում նաև չափազանց կարևոր դեր ունի դիվանագիտական ներուժի առկայությունը, հաշվի առնելով այն, որ ռազմարդյունաբերությունը իր խորքում ռազմա-քաղաքական աշխարհաքաղաքական երևույթ է, ըստ այդմ այն չի կարող ձևավորվել այդ գործընթացներից, միջազգային իրողություններից անկախ: Ըստ այդմ դրա ձևավորումը պահանջում է տվյալ պետության դիվանագիտական ջանք, հատկապես հաշվի առնելով այդ պետության, այս դեպքում Հայաստանի շուրջ առկկա ռեգիոնալ բարդ թե ընթացիկ, թե պատմա-քաղաքական և ռազմա-քաղաքական իրողությունները, «ավանդական» խնդիրները: Հայաստանի ռազմարդյունաբերության ձևավորման հարցը առայժմ կարծես թե զուրկ է համալիր այդ ամբողջությունից, գտնվում է հատվածային դիտարկումների, իսկ հասարակական-քաղաքական դաշտում ընդհանրապես մակերեսային դատողությունների տիրույթում, որոնք ավելի շուտ նպաստում են ոչ թե խնդրի շուրջ խորը մասնագիտական դիսկուրսի, այլ էպատաժային ծանծաղի ձևավորմանն ու խորքային խնդրի նենգափոխմանը: Իսկ դա այն է, ինչ Հայաստանին առավել քան պետք չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում