Thursday, 28 09 2023
Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ. Լևոն Տեր-Պետրոսյան
ԼՂ-ի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Շուշանյանը ձերբակալվել է․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ բռնության կոչեր հնչեցնելու համար
Եթե սաղ սալամատ հասել ենք ստեղ, ամեն ինչ լավ կլինի
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ
17:26
Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը
17:23
ՄԱԿ ավտոշարասյունները մարդասիրական բեռներով արդեն ճանապարհին են. Գրանդին՝ Հայաստանին օգնության մասին
Արցախում թողել եմ իմ մանկությունը. բռնի տեղահանված աղջնակը հուզվեց
«Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրված անդամներին
Սա կապիտուլյացիա էր, բայց ինչո՞ւ սպառազինությունը հանձնվեց թշնամուն
Ազգային կոմիտեն վերսկսում է հանրահավաքները
Ապահով եմ և ազատ, բայց իմ գտնվելու վայրի մասին ոչինչ չեմ կարող հայտնել. Արտակ Բեգլարյան
«Ազգային առաջընթաց»-ը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ. Հայտարարություն
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին
16:40
Բրեդ Շերմանն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել չանտեսել 21-րդ դարում ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումները
Մեր պարտքն է հոգատար կերպով ընդունել մեր քույրերին և եղբայրներին. վարչապետը՝ կառավարության նիստին
16:21
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 29, 2023
Կրեմլը ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին. Պեսկով
Ադրբեջանական ագրեսիայի նոր դրսեւորում
ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան հանկարծամահ է եղել. shamshyan.com
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 28, 2023
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր
Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով
Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս առաջնորդների նկատմամբ պետք է լինի իրավական գնահատական
Պաշտոնական Բաքուն Ղարաբաղի հայերին կոչ է արել չլքել իրենց բնակության վայրերը
Կարեն Ջալավյանը (Քյոխ) Գորիսում է
Թուրք-ռուսական համատեղ մոնիտորինգի կենտրոնը շարունակում է իր գործունեությունը. Թուրքիայի ՊՆ

Ինչ-որ մեկը մտածում է, որ Ռուսաստանը Ուկրաինայով է զբաղված ու չի՞ նկատում, թե ինչ է կատարվում Ղարաբաղում․ Նիկոլայ Սիլաև

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն, պատմագիտության թեկնածու Նիկոլայ Սիլաևը։

-Պարոն Սիլաև, Լեռնային Ղարաբաղում՝ Քարագլխի հատվածում ադրբեջանական առաջխաղացման պատճառով մի քանի օր է լարված իրավիճակ է։ Անգամ Ռուսաստանից հնչող կոչերը Բաքվին ելման դիրքեր վերադառնալու համար բավարար չեն։ Ինչո՞վ կպայմանավորեք Ադրբեջանի գործողությունները և ինչքանո՞վ են դրանք ուղղված նաև Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների դեմ։

-Թե ինչով են պայմանավորված այդ գործողությունները՝ ավելի լավ է Բաքվին հարցնել։ Ես չէի բացառի այն տարբերակը, որ ինչ-որ մեկը սրտին շատ մոտ է ընդունել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները։ Եվ ինչ-որ մեկը գուցե որոշել է, որ հիմա իրենց առջև դրված խնդիրները լուծելու համար կարելի է ճնշում գործադրել՝ այդ թվում նաև ռուս  խաղաղապահների վրա։

Ես կարծում եմ, որ բացի հրապարակային արված հայտարարություններից, կա նաև այլ գործիքակազմ։ Եվ Ռուսաստանը որպես  միջնորդ իհարկե հետաքրքրված է, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, պատերազմական գործողություններ չվերսկսվեն, նաև կողմերի միջև բանակցություններ սկսելու համար պայմաններ ստեղծվեն։ Ռուսաստանը բավարար չափով ռեսուրս ու ուժ ունի՝ այդ խնդիրը լուծելու համար։

-Հիմա Հարավային Կովկասն ու առհասարակ Լեռնային Ղարաբաղը հետաքրքրու՞մ են Ռուսաստանին։ Կան տեսակետներ, որ Ռուսաստանը հիմա տարված է Ուկրաինայով ու այս տարածաշրջանն իրեն այնքան էլ չի հետաքրքրում։

-Անկեղծ ասած ինձ զարմացնում է այս հարցը։ Հայաստանում ինչ-որ մեկը մտածում է, որ Ռուսաստանն ամբողջությամբ զբաղված է Ուկրաինայո՞վ։ Ինձ զարմացնում է այդ հարցը։ Դուք իսկապե՞ս այդպես եք մտածում։ Այսինքն՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով ու աշխարհում ուրիշ ոչինչ չի՞ նկատում։ Չգիտեմ շատերն ինչ են ասում, բայց ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում։ Համենայնդեպս եթե Հայաստանում այդպես են մտածում, ապա պարզապես չեն հասկանում՝ ինչպես է Ռուսաստանը դիրքավորված, ինչպես է իրականացնում իր արտաքին քաղաքականությունը և որոշումների  կայացման ինչ մեխանիզմներ ունի։

-Հայաստանից արդեն պաշտոնական մակարդակով հնչում են հայտարարություններ իրավիճակը միջազգային մեխանիզմներով լուծելու հետ կապված։ Կարծում եք՝ այս փուլում արևմուտքը կարո՞ղ է քայլեր անել, օգտվել այդ վիճակից։

-Արևմուտքն այժմ կօգտվի ցանկացած  միջոցից՝ Ռուսաստանին վնասելու համար։ Բայց ես  այդքան էլ լավ չեմ հասկանում, թե նա ինչ մեխանիզմներ ունի՝ Հարավային Կովկասում, կոնկրետ Ղարաբաղում միջամտելու համար։

-Ամեն դեպքում՝ այս իրավիճակն ինչի՞ կարող է հանգեցնել, լայնամասշտաբ պատերազմական գործողություններն ինչքանո՞վ են հավանական։

-Ես հիմա նման դատողություններ չէի անի։ Պարզապես կասեմ, որ լայնամասշտաբ գործողությունները կարող են այլ երկրների լայնամասշտաբ արձագանքին արժանանալ։

-Հայաստանը պնդում է, որ պետք է անհապաղ սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս փուլում դա հնարավո՞ր է։

-Կարծում եմ, որ խաղաղության մասին  բանակցություններ ամեն դեպքում պետք է վարել։ Հասկանալի է, որ կողմերի կարծիքները  էականորեն տարբերվում են, բայց ես չեմ հասկանում, թե ինչու  հակամարտության գոտում իրավիճակի սրացումը պետք է բերի բանակցությունների դադարեցմանը։ Հակառակը՝ բանակցությունները պետք են հենց այսպիսի սուր իրավիճակում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում