Ուկրաինայի իրադարձությունները ցույց են տվել, որ Գերմանիան պետք Է լիովին անկախնա ռուսական վառելիքի ներմուծումից, երկիրն արդեն կրկնակի կրճատել Է ՌԴ-ից ածխի ներմուծումը: Այդ մասին, Բեռլինում հայտարարել Է ԳԴՀ-ի ԱԳ նախարարության ղեկավար Աննալենա Բերբոքը:
Նա այդ մասին ասել Է Էներգետիկ վերափոխմանը նվիրված միջոցառմանը:
Մարտ ամսին ավելի վաղ Գերմանիայի Էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել Է, որ մինչեւ ամառ երկրին կհաջողվի կիսով չափ կրճատել ռուսական նավթի ներմուծումը, իսկ ածխի ներմուծումից հրաժարվել մինչեւ աշուն:
Անցած շաբաթ Եվրամիության գագաթնաժողովը հայտարարել Է ռուսական Էներգակիրների գնումից մի քանի տարի հրաժարվելու պլանների մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: