Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից. ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ընդհանուր վիճակի մասին

Ադրբեջանը մարդասիրական նորմերի դեմ ահաբեկման քաղաքականություն է վարում Արցախի հայ բնակչության հանդեպ, բայց Արցախը դիմանում է և դիմակայելու է անկախ ամեն ինչից: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ խոսելով Արցախում ստեղծված հումանիտար, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական ընդհանուր իրավիճակի մասին:

Նախարարի խոսքով՝ վիճակը բարդ է, բայց Արցախը դիմանում է և անպայման դիմակայելու է:

«Վիճակը բարդ է, բայց սա է, դիմանում ենք և դիմանալու ենք՝ անկախ ամեն ինչից», – ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Ինչ վերաբերում է, մասնավորապես, բնական գազի վերականգնմանը Արցախում՝ Բաբայանը հաղորդեց, որ այդ խնդրի առնչությամբ նորություն դեռ չկա:

Ամեն դեպքում Արցախի արտգործնախարարը շեշտում է, որ Ադրբեջանի իշխանություններն են դիտավորությամբ խափանել արցախահայության գազամատակարարումը՝ այդ թվում քաղաքական նկատառումներով:

«Եթե չի թողնում վերանորոգենք արդեն ինչքան ժամանակ, հիմա էլ ուղղակի փակել է, ո՞վ է փակել, հո մե՞նք չենք փակում մեր գազը, իրե՛նք են անում», – ասում է նախարարը:

Դավիթ Բաբայանը Ադրբեջանի գործողությունները գնահատում է որպես մարդասիրական նորմերի դեմ ահաբեկչություն Արցախի բնակչության դեմ՝ ինչպես մարտի 22-ին գազամատակարարման խափանման հերթական դեպքի կապակցությամբ հայտարարել էր Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

«Սա է իրավիճակը: Դժվար է, բնականաբար, բայց դիմանում ենք», – հայտնեց արտգործնախարարը:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի իշխանությունները դիմում են ամենատարբեր միջոցների՝ Արցախի բնիկ ժողովրդի նկատմամբ բարոյահոգեբանական ճնշում գործադրելու և ինչպես Արցախի Հանրապետության լիազոր մարմիններն ու իրավապաշտպաններն են հայտարարում՝ հայությանը էթնիկ զտման ենթարկելու նպատակով: Ինչպես Լեռնային Ղարաբաղից տարբեր խողովակներով՝ պաշտոնական աղբյուրների, լրատվամիջոցների, բնակիչների սոցցանցային հրապարակումների միջոցով եկող տեղեկատվական հոսքի ընդհանուր պատկերն է ցույց տալիս՝ գազատար խողովակների վնասումը կամ դրանից հետո տեղադրված փականի միջոցով կապույտ վառելիքի տարանցման ու այդպիսով, փաստորեն, շուրջ 120 հազար բնակչության ջեռուցման դադարեցումը այդ միջոցներից մեկն է միայն: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ադրբեջանական կողմը փորձում է ահաբեկել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակչությանը: Ադրբեջանցիները համայնքի բնակելի հատվածից մոտ 500 մ հեռավորության վրա գտնվող բլրի վրա տեղադրված բարձրախոսներով, ընդ որում՝ հայերեն տեքստով կոչ են անում խաղաղ հայ բնակչությանը դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները և լքել գյուղը՝ սպառնալով հակառակ դեպքում ուժ կիրառել:

Անդրադառնալով նշված դեպքին՝ Արցախի արտգործնախարարը շեշտեց՝ Խրամորթը կանգնած է և անկախ ամեն ինչից դիմակայելու է: Արցախում, ըստ նրա, վաղուց ծանոթ են Ադրբեջանի այդ գործելաոճին և ոչ մի դեպքում չեն վհատվում ու չեն ահաբեկվում:

«Մի օր այստեղ է այդպիսի դեպք լինում, մի օր մեկ ուրիշ տեղ է լինելու: Սա իրենց ոճն է, մենք արդեն վաղուց ծանոթ ենք դրան: Սա որևէ ձևով մեզ չի ահաբեկել», – հավելեց Դավիթ Բաբայանը:

Արցախի տարածք բնական գազ տարանցող խողովակաշարը վնասվել էր մոտ երկու շաբաթ առաջ: Երկար ժամանակ ադրբեջանցիները թույլ չէին տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Ռուս խաղաղապահների միջնորդությամբ դա ի վերջո հնարավոր դարձավ, և նախորդ շաբաթվա վերջին՝ մարտի 18-ին, Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին Արցախում վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքներն ավարտված են: Հաջորդ օրը պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ գազի մատակարարումը շուտով ամբողջությամբ կվերականգնվի: Սակայն մարտի 21-ի ուշ երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեցին, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը:

«Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը», – նշվում էր հայտարարության մեջ:

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախի գազամատակարարումը՝ խիստ ցուրտ եղանակային պայմաններում Արցախի բնակչությանը զրկելով ջեռուցման կարևոր ռեսուրսից: Պաշտոնական Ստեփանակերտը Բաքվի այս պահվածքը որակում է մարդասիրական ահաբեկչություն, որը կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները:

Հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում:

«Ադրբեջանական կողմի ակնհայտ միջամտությամբ Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Այսպիսով, ձյան աննախադեպ տեղումների և աննախադեպ ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 000 բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից», – նշել էր արտգործնախարարությունը:

Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները իրենց հերթին հայտարարեցին, որ Ադրբեջանը շարունակում է Արցախի բնակչության ահաբեկման պետական քաղաքականությունը՝ Արցախը էթնիկ զտման ենթարկելու և բնիկ հայերից դատարկելու նպատակով:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հաղորդել է, որ դադարեցված գազամատակարարումը Արցախում դեռ չի վերականգնվել. ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։

Մարտի 23-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ Արցախում ադրբեջանական կողմի միջամտության հետևանքով գազի մատակարարման դադարեցման հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գործի է դրել դիվանագիտական բոլոր ջանքերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում