Ժնևի համալսարանի պատմության դասախոս, միջազգային հարաբերությունների փորձագետ Վիգեն Չետերյանը կարծում է, որ այս պատերազմը փորձանք է առաջինը Ուկրաինայի համար, երկրորդ տուժողը Ռուսաստանն է, երրորդը՝ Եվրոպան․ «Այս պատերազմը Եվրոպական երկրների համար մեծ գլխացավանք է․ շահառուն Չինաստանն ու ԱՄՆ-ն են: Ուկրաինական ճգնաժամը թուլացնում է Եվրոպայի համագործակցության մեխանիզմները»:
Ըստ Չետերյանի, քանի որ Հայաստանը վերջին քսան տարիներին մխրճվել է ռուսական ազդեցության տակ, ուստի այս պատերազմի հետևանքով թե Հայաստանի, թե ԱՐցախի ապագան վտանգված է:
Չետերյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ավելի հաջողված է, քան Հայաստանինը․ «Հայաստանն այսօր պետք է ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրի Եվրոպայի ուղղությամբ»: