Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

«Դասավանդի´ր, Հայաստան»-ը ձեռնարկում է բնագիտական առարկաների ուսուցիչների բացը լրացնելու քայլեր

Հայաստանի և Արցախի դպրոցական համայնքների շուրջ 30%-ում չկան համապատասխան ուսուցիչներ, և այդ պատճառով չեն դասավանդվում մի շարք բնագիտամաթեմատիկական առարկաներ, որոնք գիտության զարգացման տեսակետից այսօր վայելում են առավել մեծ պահանջարկ ամբողջ աշխարհում։

Ինչպես տեղեկացրին «Դասավանդիր, Հայաստան» կրթական հիմնադրամից, խնդիրը կարգավորելու նպատակով կրթության լիազոր մարմինը հանդես է եկել մի շարք օրենսդրական բարեփոխումների նախաձեռնություններով, որոնք պահանջում են տարիների ներդրում և հետևողականություն։ Նույն համատեքստում, «Դասավանդիր, Հայաստան»-ը, որն ունի ֆորմալ կրթության բնագավառում ուսուցիչների վերապատրաստման և գործուղման մոտ տասնամյա փորձառություն, վերջերս հանրությանն ու ոլորտի փորձագետներին է ներկայացրել իր Tech4Armenia նախագիծը։ Այն համագործակցության է հրավիրում բարձր տեխնոլոգիաների (ԲՏ) ոլորտի ընկերություններին, որոնք պատրաստ են ընկերության աշխատակիցներին հնարավորություն ընձեռել դասավանդելու Հայաստանի մարզերում և Արցախում՝ առցանց ձևաչափով, պահպանելով իրենց հիմնական աշխատանքը։

«Դասավանդիր, Հայաստան»-ը տրամադրում է ամսական ֆինանսական աջակցություն (ի հավելումն իրենց ընկերության կողմից տրամադրվող աշխատավարձի և դպրոցի աշխատավարձի) բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին՝ համայնքներում իրենց կացության ծախսերը հոգալու և մանկավարժական գործունեություն ծավալելու նպատակով։

«Հայաստանի զարգացման նախապայմաններից կարևորագույնը աշակերտների կարողությունների և հմտությունների զարգացումն է, և բոլորը համակարծիք են, որ երկրում առաջընթացի և դրական փոփոխությունների համար բարեփոխումները պետք է սկսել հենց դպրոցից, մինչդեռ դա անհնար է, քանի դեռ դպրոցներում բացակայում են համապատասխան կադրերը»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Տաղանդների հայթայթման գծով տնօրեն Գոռ Նազարյանը։

Կրթական հիմնադրամից հայտնում են, որ այս նախաձեռնությունն արդեն իսկ հավանության է արժանացել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։ Ներկայումս բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների հետ տարվում են ակտիվ աշխատանքներ նրանց «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրում ներգրավելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում