Այսօր ժամը 12-ին մեկնարկելու է ՀԱԿ-իշխանություն երկխոսության վեցերորդ ռաունդը:
Հիշեցնենք, որ վերցերորդ աշխատանքային հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 19-ին, սակայն պատվիրակությունների ղեկավարներ Լևոն Զուրաբյանի և Դավիթ Հարությունյանի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ վերջնական պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպումը օգոստոսի 23-ին, ժամը 12-ին անցկացնելու մասին:










































