Friday, 19 06 2026
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը

Իրանը գիտակցում է՝ հարևաններից ԵԱՏՄ անդամ է միայն Հայաստանը ու ձգտում է սերտացնել հարաբերությունները

Մոսկվայում օրերս կայացել է Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի բանակցությունները։ Հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Աբդոլահիանը նաև հայտնել է, որ նախօրեին երկարատև հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, ու վերջինիս ուղերձը փոխանցել է Լավրովին․«Ուկրաինայի արտգործնախարարը խնդրեց պարոն Լավրովին փոխանցեմ, որ Ուկրաինան հանդես է գալիս պատերազմը դադարեցնելու և քաղաքական կարգավորման վրա կենտրոնանալու օգտին», – ասել է նա։ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նշել է, որ Իրանը դեմ է պատերազմին, ինչպես նաև միակողմանի սահմանված պատժամիջոցներին։

Սերգեյ Լավրովն իր հերթին նշել  է, որ բանակցությունների ընթացքում Իրանի արտգործնախարարը տեղեկացրել է Ուկրաինայի արտգործնախարարի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին և փոխանցել նրա ցանկությունը՝ շուտափույթ դադարեցնելու պատերազմը։

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը մտադիր են շուտով ստորագրել երկկողմ գործակցության համաձայնագիր։ Լավրովը նշել է, որ Մոսկվան Վաշինգտոնից  ստացել է գրավոր երաշխիքներ այն մասին, որ ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները ազդեցություն չեն ունենա Իրանի հետ համագործակցության վրա։  Իրանի ԱԳ նախարարն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը որևէ խոչընդոտ չի ստեղծում Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում, և ինքը հույս ունի, որ շատ շուտով հնարավոր կլինի հասնել որևէ դրական համաձայնության իրանական միջուկային գործարքի վերականգնման բանակցություններում:

Իրանահայ քաղաքական մեկնաբան Մովսես Քեշիշյանի խոսքերով՝ ռուս-իրանական հարաբերություններում հատուկ փոփոխություններ  պետք չէ սպասել․<<Իրանը իր հարաբերությունները կշարունակի Ռուսաստանի հետ։ Բնականաբար այդ առումով տարբեր կողմերից փորձում են ճնշումներ բանեցնել՝ նաև 5+1 միջուկային ծրագրի ուղղությամբ։ Այսինքն՝ փորձ է արվում ճնշումներ բանեցնել, որ այդ համաձայնագրի շուրջ որոշակի արդյունքներ գրանցվեն։ Բայց Իրանը բնականաբար իր արտաքին քաղաքականությունը վարում էշ ելնելով իր շահերից՝  փորձելով հարաբերությունները պահպանել և՛ Ռուսաստանի հետ և՛ Եվրոպայի և՛ միևնույն ժամանակ կարողանա համապատասխան և իր շահերին  համահունչ լուծում տալ այդ համաձայնագրին։ Դրանից հետո էլ բնականաբար ձգտելու է հասնել նրան, որ վերջ տա իր դեմ գոյություն ունեցող  պատժամիջոցներին։ Չեմ կարծում, թե այս փուլում Իրան-Ռուսաստան հարաբերություններում նորություններ կլինեն>>,-<<Առաջին լրատվական>>-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ որքան էլ այսօր կան Ուկրաինայի հետ կապված հարցեր ու այդ կոնտեքստում արևմտյան հստակ քաղաքականություն, նաև կա արևմուտքի կողմից հստակ գիտակցում, որ բոլոր հարցերը չի կարելի մեկ տուփի մեջ դնել․«Այստեղ կան շահերի հետ կապված հարցեր և դա շատ լավ հասկանում է թե՛ արևմուտքը և թե՛ Ռուսաստանը ու փորձում են դրան համապատասխան լուծում տալ»։

Քեշիշյանի  դիտարկմամբ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից միակն է, որ Իրանի հետ սահման ունի, բնականաբար  Թեհրանում գիտակցում են Երևանի հետ հարաբերությունների զարգացման առավելությունները․ «Իսկ թե որքանով ու երբ կլինի այդ սերտացումը՝ չենք կարող ասել, որովհետև դա արագ լուծվող խնդիր չէ։ Դա կապված է որոշակի ծրագրերի հետ։ Միանգամից արագ փոփոխություններ չենք կարող սպասել։ Այդուհանդերձ ուզում եմ նշել, որ ինչքան այդ հարաբերությունները զարգանան, դա միայն հօգուտ Հայաստանի կարող է լինել։ Հայաստանը կարող է լինել ոչ միայն տրանզիտ, այլ կենտրոն, որտեղից Իրանը կարող է ներդրումներ անել ու դուրս գալ  եվրասիական տնտեսական շուկա>>,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում