Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

ՄԱԿ-ը Մինսկին կոչ է անում անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին

Միշել Բաչելետը մեղադրում է Լուկաշենկոյի ռեժիմին մարդու իրավունքների համատարած և համակարգված խախտումների մեջ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել Բելառուսին ազատ արձակել բոլոր ակտիվիստներին, ընդդիմադիր գործիչներին և լրագրողներին։ Բաչելետի խոսքով՝ այդ երկրում մոտ 1100 մարդ կալանավորված է «քաղաքական դրդապատճառներով», նշում է Ռոյթերսը։

Հինգշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ Բաչելետը հայտարարել է, որ 2020 թվականի ընտրություններից ի վեր Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարությունը կիրառում է մարդու «համատարած և համակարգված» իրավունքների խախտում։

Պաշտոնական Մինսկն իրականացնում է «զանգվածային ռեպրեսիաներ, ներառյալ լայնածավալ ուժի անհամաչափ կիրառում», – ընդգծել է Բաչելետը։

Նա նաև հայտարարեց, որ 2020 թվականի օգոստոսին տեղի ունեցած ընտրություններից և ցույցերից հետո ձերբակալվել է 13,500 մարդ, և նրանցից շատերը բազմիցս ծեծի են ենթարկվել, ինչպես նաև բռնության այլ ձևերի, ներառյալ բռնաբարության:

Բելառուսի պատվիրակությունը մերժել է զեկույցի եզրակացությունները։ Մինսկի խոսնակ Անդրեյ Տարանդան պնդում էր, որ Բաչելետի ելույթը լի էր կեղծ մեղադրանքներով։

«Մեր հետազոտությունը ցույց տվեց, որ (Բելառուսի) կառավարությունը ձգտել է ճնշել բոլոր տեսակի քննադատությունները և ակտիվորեն փորձել խուսափել արդարադատությունից, պատասխանատվությունից և կատարված խախտումների վերաբերյալ ճշմարտությունից», – ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը:

Նա կոչ է արել Բելառուսի կառավարությանը «անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական դրդապատճառներով բանտարկյալներին և դադարեցնել մարդու իրավունքների շարունակվող խախտումները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում