Մեկ շաբաթից ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա առաջին հանդիպումը կանցկացնի Երևանում մրցելով Չեռնոգորիայի հետ։ 5 օր անց էլ, մեր ընտրանին Օսլոյում կհյուրընկալվի Նորվեգիային։ Առաջիկա խաղով Հայաստանի ազգային թիմի համար կսկսվի նոր ժամանակաշրջան։ Ժամանակաշրջան առանց թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի։ Չեռնոգորիայի և Նորվեգիայի դեմ հանդիպումը կարելի է համարել ստուգարք այս տարվա հիմնական մրցաշարից՝ Ազգերի լիգայից առաջ։ Փորձենք հասկանալ ինչ խնդիր պետք է լուծել Խոակին Կապառոսի թիմը այս տարի։ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բավարարվեց 4-րդ հորզոնականով։ Մեր գլխավոր թիմին հաջողվեց վաստակել 12 միավոր տանելով 3 հաղթանակ, նույնքան հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի։ Մեզ չհաջողվեց լուծել թիմի առաջ դրված գլխավոր խնդիրը, այն էր նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Առջևում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունն է, որի ընտրական մրցափուլը կսկսվի գալիք տարվա մարտին։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայում ընդգրկված է B դիվիզիոնի առաջին ենթախմբում Ուկրաինայի, Իռլանդիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ։ Ի դեպ, Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունը մեր հավաքականի համար կարելի է աննախադեպ համարել։ Մասնավորապես, 2022 թվականի հունիսին մերոնք 10 օրվա ընթացքում կանցկացնեն միանգամից 4 հանդիպում։
Նման խիտ գրաֆիկով Հայաստանի ազգային հավաքականը երբև չի խաղացել։ Հունիսի 4-ին մերոնք կհյուրընկալվեն Շոտլանդիային, իսկ երեք օր անց Երևանում կմրցեն Իռլանդիայի հետ։ Հունիսի 11-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայում կմրցի այս երկրի ազգային թիմի հետ, իսկ հունիսի 14-ին հյուրընկալի Շոտլանդիային։ Արդեն իսկ կարող ենք ասել, որ 2022 թվականի հունիսը աննախադեպ լինելուց զատ նաև վճռորոշ է լինելու մեր հավաքականի համար։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում Հայաստանի հավաքականը պատմական հաջողություն գրանցելով հաղթեց C դիվիզիոնի ենթախմբում, բարձրանալով ավելի ուժեղ B դիվիզիոն։Ի տարբերություն Ազգերի լիգայի նախորդ խաղարկության այս անգամ խաղարկվելու են նաև Եվրոպայի 2024 թվականի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր։ Նախորդ խաղարկության ընթացքում շատ էր խոսվում, որ մեր հավաքականի համար ուղեգրի համար պայքարը շատ ավելի հեշտ կլինի C դիվիզիոնում և պատմական հաղթանակը մեզ ոչինչ չտվեց։ Հայաստանի ազգային թիմը պատերազմական իրավիճակում Խոակին Կապառոսի գլխավորությամբ ցուցաբերելով կամային բարձր որակներ պայքարեց մինչև վերջ։ Մերոնք առաջնոդրվեցին առողջ մրցակցության և ազնիվ խաղի կանոնների սկզբունքներով ինչն օրինակելի դրսևորում էր։ Եվրոպայի առաջնության եզրափակչում Ազգերի լիգայի միջոցով հայտնվելու համար հիմա մեզ անհրաժեշտ է հաղթել ընտրական ենթախմբում։ Սթափ գնահատելով իրավիճակը, սակայն հասկանում ենք, որ այս ճանապարհով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ողեգրին տիրանալն այնքան էլ իրատեսական չէ: ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը նախորդ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ մեր հավաքականի առաջ խնդիր է դրված նվաճել 2022 աշխարհի առաջնության կամ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր։
«Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ: Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ: Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր Կապառոսը։ Ինչ եզրակացություն կարելի է անել մեր հավաքականի գլխավոր մարզչի մեկնաբանությունից։ Կապառոսը Ազգերի լիգան համարում են պայքարի կարևոր փուլ։ Նրա իր մեկնաբանություններում զերծ է մնացել Եվրոպայի առաջնության ուղեգրի մասին խոսելուց, միևնույն ժամանակ դա չհամարելով անիրատեսական։ Սա միանգամայն ճիշտ մոտեցում և գնահատական է։ Արձանագրենք թերևս հետևևյալը․ անկախ արդյունքից Ազգերի լիգան մեր հավաքականի համար պայքարի կարևոր մի փուլ է Եվրոպայի առաջնության եզրափակչում հայտնվելու ճանապարհին։
Հիշեցնենք, որ տարեվերջյան ասուլիսում Մելիքբեկյանը նշել էր, որ ազգային թիմի առաջ խնդիր է դրված պահպանել տեղ Ազգերի լիգայի B դիվիզիոնում։ Նվազագայուն խնդրի լուծումը կնշանակի, որ Հայաստանի ազգային թիմը պատրաստ է ընտրական փուլում լուրջ պայքար մղել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։








































