Վարդենիսի ավագանին արտահերթ նիստում համայնքի ղեկավար ընտրեց ընդդիմության թեկնածու Ահարոն Խաչատրյանին:
Ահարոն Խաչատրյանն ընտրվեց 14 կողմ, 13 դեմ ձայներով:
Նրա թեկնածությունն առաջադրել էին ընդդիմադիր «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» խմբակցությունները:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։ Նրանք դեմ քվեակեցին Ահարոն Խաչատրյանի թեկնածությանը և լքեցին նիստերի դահլիճը: