Վերլուծաբանների մեծ մասը այս շաբաթ ռուսական արժեթղթերի շուկայում կանխատեսում է անկման միտումի շարունակություն՝ վկայում են Прайм գործակալության կողմից անցկացված հարցումները: Ըստ համաձայնության-կանխատեսման, որը կազմվել է վերլուծաբանների սպասման հիման վրա, ՄՄԱԲ և ՌԱՀ ինդեքսները ընթացիկ շաբաթվա ավարտին կիջնեն՝ 1.5 և 2.3%-ով համապատասխանաբար:
Բացասական տրամադրությանը նպաստում են եվրագոտում աճող խնդիրները, այդ թվում նաև աճող մտավախությունները մի քանի եվրոպական բանկերի ճակատագրի հանդեպ: Բացի այդ, ներդրողներին չեն լքում ԱՄՆ-ում նոր հնարավոր ռեցեսիայի մասին մտքերը: «Ընդհանուր անբարենպաստ ֆոնը, պարտքային ճգնաժամի հերթական ալիքը Եվրոպայում, ԱՄՆ ռեցեսիայի աճող հնարավորությունը, քաղաքական անկայունությունը, այս ամենը շուկան անկման կտանեն»,- կարծում է ներդրումների ղեկավարման և վիճակագրական աջակցման բաժնի ղեկավար Միխայիլ Կորոլյուկը:
Արժութային շուկայում վերլուծաբանները ցնցումների չեն սպասում, չնայած ամեն ինչ կախված կլինի համաշխարհային ֆինանսական շուկայի իրավիճակից:











































