ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանից նավթի, գազի և ածխի ներմուծման արգելքի մասին։ «Մենք չենք մասնակցի Պուտինի պատերազմի սուբսիդավորմանը»,- ասել է Բայդենը, տեղեկացնում է BBC-ն։
Նա խոստովանել է, որ Եվրոպայի դաշնակիցները, որոնք ավելի շատ կախված են ռուսական գազի մատակարարումից, չեն կարողանա միանալ էներգետիկ արգելքին։
Չնայած գազի գների աճի վերաբերյալ աճող մտահոգություններին, Բայդենի որոշումը արժանացել է երկկուսակցական լայն աջակցության ԱՄՆ-ում:
Բայդենի հայտարարությանն ընդառաջ նավթի գները կտրուկ բարձրացան՝ Brent-ի գինը բարձրացավ ավելի քան 5%-ով՝ հասնելով բարելի դիմաց 130 դոլարի։