Wednesday, 10 06 2026
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ

Պատժամիջոցների արդյունքում ՌԴ տնտեսությանը սպառնում է դեֆոլտի հեռանկարը, որը շղթայական կերպով ազդելու է ՀՀ տնտեսության վրա

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ռուսական ռուբլին շարունակում է արժեզրկվել։ Հայաստանյան բանկերում առքն այսօր արդեն 3-4 դրամի միջակայքում է, նախկին 7-ի փոխարեն։ Շատ արտահանողներ կասեցրել են արտահանումը ռուբլու արժեզրկման պատճառով: Արդեն իսկ հնչում են կարծիքներ, որ ՌԴ-ից տրանսֆերտների հոսքը զգալի կպակասի, ինչը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա:

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա առաջին հերթին հարված է արտագնա աշխատողներին, որոնք աշխատում են թե Ռուսաստանում, թե Ուկրաինայում: Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք գնացել են աշխատելու և ընտանիք պահելու խնդիր ունեն, տուժում են: Բացի այդ, Ռուսաստանն արգելք է դրել երկրից 10.000 դոլարից ավելի արտարժույթ հանելու վրա։ Այսինքն, ըստ տնտեսագետի, մարդիկ իրենց վաստակածն իրացնելու և իրենց հարազատներին և ընտանիքներին ուղարկելու խնդիր ունեն: Ավելին, իրենք տուժում են նաև ռուբլու անկման պատճառով:  Արիստակեսյանը նշեց, որ ուկրաինական ազգային դրամն էլ է անկում ապրում. մարդիկ, որոնք աշխատում էին, բնականաբար վնասներ են կրում նաև գնաճի պատճառով: Տնտեսագետի խոսքով՝ տրանսֆերտները կտրուկ կկրճատվեն, ինչը  մեր բյուջեի լրացուցիչ մասն է:

«Այս ամենը կազդի նաև ապրանքաշրջանառության վրա, արտադրողների, ներմուծողների և արտահանողների վրա: Կկրճատվեն որոշակի առումով արտահանումները, մեր արտադրողները իրենց արտադրանքը իրացնելու խնդիրներ կունենան, և նույնկերպ կարող է ազդել ներմուծման ապրանքների գների վրա, հիմնականում պարենային ապրանքների շրջանակներում, որոնց մեծ մասը ներկրում ենք Ռուսաստանից: Այդպիսի ծանր իրավիճակ է այսօր»,-ասաց Արիստակեսյանը:

Նա հիշեցրեց, որ կառավարության վերջին նիստին վարչապետը ևս նշեց, որ մեզ մոտ լուրջ գնաճ է լինելու. «Մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխություններն, ըստ էության, մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև, ցավոք սրտի, 2021-ի ընթացքում ունեցել ենք էական գնաճ, որը 2021-ի դեկտեմբերին 2020 թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմում է 7,7 %, իսկ սա ավելին է, քան նախատեսել էինք պետական բյուջով։

Գնաճը, ցավոք սրտի, գլոբալ պրոբլեմ է։ Փորձում ենք միջոցներ ձեռնարկել այն զսպելու համար և հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի, և եթե զուգահեռ հաջողվի արձանագրել մեր նշաձողը՝ 7 տոկոս տնտեսական աճը, հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք»,-ընդգծեց տնտեսագետը:

Արիստակեսյանի խոսքով՝  կառավարությունը պարտավոր է կատարել ՀՀ օրենքը, որը ընդունվել է 2004-ին և այնտեղ կա նորմ ՝ գնաճի պայմաններում եռամսյակը մեկ պետք է կատարվի թոշակների, աշխատավարձերի և նպաստների ինդեքսիացիա. «Ցավոք, երբևէ այդ նորմը չի իրականացվում մեր երկրում: Հետևաբար, ժողովրդի մեջ էլ ավելի կխորանա աղքատությունը, սոցիալական լուրջ ճնշում կլինի բնակչության վրա: Հատկապես կենսապահովման նվազագույն զամբյուղով աշխատողների շրջանում»:

Հարցին, թե որքանով է հավանական, որ ռուսական տնտեսություն դեֆոլտի առաջ կկանգնի, նա պատասխանեց. «Կարծում եմ, արևմտյան երկրների իրականացրած շարունակվող պատժամիջոցների արդյունքում դեֆոլտի հեռանկարը սպառնում է ռուսական տնտեսությանը, իսկ ռուսական տնտեսության դեֆոլտը շղթայական կերպով ազդելու է նաև մեր տնտեսության վրա, որի ապրանքաշրջանառության 30 տոկոսը կատարվում է Ռուսաստանի հետ: Բնականաբար, ծանր ժամանակներ են սպասվում, մենք շարունակական հարվածների մեջ ենք՝ գումարած մեր 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները»,-ընդգծեց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում