Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ուկրաինա-լեհական սահմանին բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ UNIAN-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Կուլեբան խոսել է առցանց ճեպազրույցի ժամանակ։
«Մենք բանակցություններ ունեցանք հենց սահմանի վրա՝ չեզոք գոտում, հետո անցանք Ուկրաինայի սահմանը՝ մի քանի քայլ՝ որպես աջակցության խորհրդանիշ, արդյունավետ քննարկում ունեցանք Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների արդյունավետության և ձեռնարկված միջոցների, բայց ամենակարևորը՝ Ուկրաինային կարևոր զենք մատակարարելու և Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու մեր հետագա քայլերի մասին»,- ընդգծել է Կուլեբան։
«Վստահ եմ, որ մենք դա կիրականացնենք մոտ օրերս, Միացյալ Նահանգները կհամակարգի իր ջանքերը եվրոպացի դաշնակիցների հետ»,- ասել է Կուլեբան։