Մոնտենեգրոյի իշխանություններն արգելել են ռուսական բոլոր ինքնաթիռների մուտքը երկրի օդային տարածք: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել Չեռնոգորիայի ռադիո և հեռուստաընկերությունը:
Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարար Ջորջե Ռադուլովիչը մարտի 4-ին մասնակցել է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որին նա լիակատար աջակցություն է հայտնել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի բոլոր միջոցառումներին՝ կապված Ուկրաինայում ռուսական օպերացիայի հետ:
«Չեռնոգորիայի օդային տարածքը փակ է բոլոր օդանավերի համար՝ Քաղաքացիական ավիացիայի գործակալության որոշմամբ», -հաղորդել է հեռուստաընկերությունը: