Ֆրանսիա, Էքս-ան-Պրովանսի Սիանս-Պո համալսարանի դասախոս,«Հայաստան- խաղաղություն» նախաձենության ղեկավար Թալին Փափազյանը կարծում է, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների շեշտադրումները պետք է փոխվեն, պատմականից պետք է տեղափոխել այլ հարթակ:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին ու տարածաշրջանում դրա հնարավոր հետևանքներին, Փափազյանը նկատեց, որ հաշվի առնելով ստեղծված վիճակը, Հայաստանն ու Ֆրանսիան ռազմավարական պայմանագրի շուրջ պետք է նստեն լուրջ խոսեն:
Նրա խոսքով՝ այս պատերազմը կարող են հանգեցնել ծանր հետևանքներ․ «Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած սցենարների․ ՌԴ-ն կարող է իր ձեռքը սեղմել ՀՀ վրա»:









































