Sunday, 12 05 2024
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ

«Նացիզմ», «դեռուսիֆիկացիա» և «ցեղասպանություն»․ Պուտինի՝ պատերազմն արդարացնող մանիպուլյացիաները

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ի իր ծավալուն ուղերձում, անդրադառնալով ԽՍՀՄ-ից անկախանալուց հետո Ուկրաինայի իշխանությունների գործունեությանը, մեղադրեց նրանց նացիզմի, ռուսատյացության մեջ: Պուտինը, մասնավորապես, հիշատակեց նաև ուկրաինական օրենսդրությունը՝ պնդելով, որ այն ազգային խտրականության բազմաթիվ դրսևորումներ ունի այդ երկրում ապրող ռուս քաղաքացիների նկատմամբ:

Արդեն փետրվարի 24-ին հրապարակված ուղերձում, որով փաստացի պատերազմ հայտարարվեց Ուկրաինային, Պուտինը ռազմական գործողությունների նպատակների թվում նշեց այդ երկրում «դենացիֆիկացիա» և «դեմիլիտարիզացիա» իրականացնելու անհրաժեշտության մասին։

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է ՌԴ նախագահի պնդումները՝ փորձելով պարզել դրանց համապատասխանությունը միջազգային կոնվենցիաներում ռասայական խտրականության, ցեղասպանության մասին նկարագրություններին, ինչպես նաև համադրել է ոլորտին վերաբերող ուկրաինական համապատասխան օրենսդրությունը։

Նացիզմը՝ ըստ Պուտինի ու միջազգային կոնվենցիաների

Պուտինն իր փետրվարի 21-ի ուղերձում, որի մեջ նաև պատմական ծավալուն ակնարկ կատարեց ԽՍՀՄ հանրապետությունների, մասնավորապես, Ուկրաինայի ձևավորման, ապա անկախացման մասին, մեղադրեց հետխորհրդային ժողովուրդներին և հատկապես ուկրաինացիներին նացիոնալիզմի մեջ՝ շեշտելով, որ ԽՍՀՄ փլուզումը միութենական հանրապետությունների վերնախավերի «խղճին է»:

«Ուկրաինական իշխանություններն ի սկզբանե, ուզում եմ սա ընդգծել, հենց առաջին քայլերից սկսեցին կառուցել իրենց պետականությունն այն ամենի շուրջ, ինչը մեզ (ռուսներին, ՌԴ-ին,-խմբ․) միավորում է: ․․․Ամենևին զարմանալի չէ, որ ուկրաինական հասարակությունը բախվեց ծայրահեղ ազգայնականությանը, որը շատ արագ վերաճեց ագրեսիվ ռուսատյացության և նեոնացիզմի»,- ասաց Պուտինը:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց 1965 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիան, որի առաջին հոդվածում սահմանվում է «ռասայական խտրականություն» հասկացությունը։ Ըստ այդմ՝ այն «ռասայի, մաշկի գույնի, ցեղային, ազգային կամ էթնիկական ծագման հատկանիշների հիմքով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն է, որոնք ունեն քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները չեղյալ հայտարարելու կամ դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը նվազեցնելու նպատակ կամ հանգեցնում են նման հետևանքների»:

Պետական լեզվի մասին օրենքը և «դեռուսիֆիկացիան» 

ՌԴ նախագահը մեղադրեց Կիևի իշխանություններին՝ այնտեղ ապրող ռուսական ինքնություն ունեցող քաղաքացիների ձուլման՝ «դեռուսիֆիկացիայի»  քաղաքականության մեջ:

«․․․Մարդկանց, որոնք իրենց ռուս են համարում և ցանկանում են պահպանել իրենց ինքնությունը՝ լեզուն, մշակույթը, միանգամից զգացնել տվեցին, որ Ուկրաինայում ավելորդ են»,- ասաց Պուտինը՝ հավելելով, որ Ուկրաինայի պետական լեզվի մասին օրենքով ռուսերենը հանվել է դպրոցներից, հանրային ոլորտից:

FIP.am-ն ուսումնասիրեց 2019 թվականին Ուկրաինայի Գերագույն ռադայի ընդունած ուկրաիներենի՝ որպես պետական լեզվի մասին օրենքը։ Դրա 21-րդ հոդվածում նշվում է, որ պետք է երաշխավորված լինի Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների՝ համայնքային ուսումնական հաստատություններում պետական լեզվի հետ մեկտեղ իրենց լեզվով ուսանելու իրավունքը:

«Այս իրավունքը պետք է իրացվի օրենքով նախատեսված կարգով, առանձին դասարանների/խմբերի ստեղծմամբ՝ ապահովելով ազգային փոքրամասնության լեզվի ուսուցումը»,- նշվում է օրենքում:

Փաստացի, այս մասով Պուտինի պնդումը, թե Ուկրաինայում ռուսները օրենսդրությամբ զրկված են իրենց մայրենին ուսանելու իրավունքից, չի համապատասխանում իրականությանը:

Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ նույն օրենքի 25-րդ և 26-րդ հոդվածներով, ԶԼՄ-ներից ու հրատարակիչներից պահանջվում է հեռարձակվել/տպագրվել գերազանցապես ուկրաիներենով՝ մի շարք սահմանափակումներ նախատեսելով այլ լեզուների համար։ Ընդ որում, օրենքը բացառություն է սահմանում միայն Ղրիմի թաթարերենի, ինչպես նաև Ուկրաինայի այլ բնիկ ժողովուրդների լեզուների համար: Բացառություն է արված անգամ անգլերենի և ԵՄ պաշտոնական մի շարք լեզուների, բայց ոչ ռուսերենի համար:

Հատկանշական է, որ օրենքին մտահոգիչ գնահատականներ են տվել մի շարք միջազգային կառույցներ ու իրավապաշտպան կազմակերպություններ: Օրինակ, Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմին Վենետիկը հանձնաժողովը նկատել է, որ օրենքը չի պահպանում փոքրամասնությունների լեզվի՝ մասնավորապես ռուսերենի և պետական լեզվի` ուկրաիներենի արդար հավասարակշռությունը:

Հանձնաժողովի համապատասխան փաստաթղթում նշվում է, որ ուկրաինական իշխանությունները ռուսերենի այս սահմանափակումները հիմնավորել են «ուկրաիներենի հանդեպ հարյուրամյա ճնշումներով», որի հետևանքով ռուսերենն իրենց լեզվի նկատմամբ գերակայություն է ձեռք բերել:

Օրենքին անդրադարձել է նաև Human Rights Watch միջազգային հայտնի իրավապաշտպան կազմակերպությունը՝ մտահոգություն հայտնելով փոքրամասնությունների լեզուների պաշտպանության առումով։ HRW-ի զեկույցը շեշտում է, որ ռուսերենի հարցը Ուկրաինայում «ծայրահեղ քաղաքականացված է»:

«Ուկրաինական կառավարությունը բոլոր իրավունքներն ունի առաջ մղելու  պետական լեզուն և ամրապնդելու իր ազգային ինքնությունը, սակայն երկիրը պետք է հավասարակշռի լեզվի քաղաքականությունը՝ խուսափելու համար ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունից»,- նշում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Նկատենք նաև, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին»  կոնվենցիայի 5-րդ հոդվածում հստակ թվարկվում են ռասայական խտրականության  բոլոր ձևերը, որոնք մասնակից պետությունները պարտավորվում են արգելել ու վերացնել՝ միևնույն ժամանակ ապահովել մի շարք կարևոր իրավունքների հավասար իրացումը․ դրանց թվում են նաև մշակութային իրավունքները:

Մյուս կողմից, Ուկրաինայի սահմանադրության 10-րդ հոդվածում առանձնահատուկ նշվում է, որ ռուսերենի՝ որպես ազգային փոքրամասնության լեզվի և մյուս ազգային փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունը երաշխավորված է ուկրաինական պետության կողմից:

Պուտինը մանիպուլացնում է «Բնիկ ազգերի մասին» օրենքը

Պուտինն իր ելույթում անդրադարձել է նաև 2021 թվականի հուլիսին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեղինակած ու Գերագույն ռադայի կողմից ընդունված «Բնիկ ազգերի մասին» օրենքին:

«Գերագույն ռադան շարունակաբար ընդունում է խտրական նոր օրինագծեր, արդեն գործում է, այսպես կոչված, բնիկ ժողովուրդների օրենքը»,- ասել է Պուտինը՝ որակելով դա որպես «ռուսատյացության հերթական դրսևորում»:

FIP.am-ը պարզեց, որ այս օրենքով ռուսներն իսկապես ընդգրկված չեն Ուկրաինայի բնիկ ժողովուրդների ցանկի մեջ, ի տարբերություն, օրինակ, Ղրիմի թաթարների, թերակղզու այլ ժողովուրդների՝ կարաիմների, կրիմչակների և այլոց: Սակայն կարևոր է ընդգծել, որ օրենքի առաջին հոդվածում բնիկ են սահմանվում միայն այն ժողովուրդները, որոնք Ուկրաինայի սահմաններից դուրս պետություն չունեն:

Ռուսների հետ միասին այս ցանկում չեն հայտնվել նաև Ուկրաինայի տարածքում հարյուրավոր տարիներ ի վեր ապրող այնպիսի ժողովուրդներ, ինչպիսիք են լեհերը, հրեաները, հայերը և այլն: Նրանց իրավունքները` որպես ազգային փոքրամասնություն, երաշխավորված են Ուկրաինայի սահմանադրության համապատասխան հոդվածներով:

Հետևաբար, Պուտինի պնդումը, թե օրենքն ուղղված է Ուկրաինայի ռուսների իրավունքների դեմ, մանիպուլյատիվ է:

«Ցեղասպանում են իրենց ռուս քաղաքացիներին»

ՌԴ նախագահն իր ուղերձում մեղադրեց նաև Կիևի իշխանություններին՝ Ուկրաինայի ռուսների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար:

«Այսպես կոչված քաղաքակիրթ աշխարհը, որի միակ առաջամարտիկ են իրենց հռչակել Արևմուտքի ինքնակոչ ներկայացուցիչները, նախընտրում են չնկատելու տալ այդ ամենը, այդ ամբողջ մղձավանջը, ցեղասպանությունը, որին ենթարկվում է գրեթե 4 մլն մարդ, և միայն նրա համար, որ  համաձայն չեն եղել 2014-ին Ուկրաինայում Արևմուտքի կողմից աջակցվող պետական հեղաշրջմանը»,- ասել է Պուտինը:

«Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայում «ցեղասպանություն» է սահմանվում «ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ կատարված գործողությունները, մասնավորապես՝ այդ խմբի անդամների սպանությունը, մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը, կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են այդ խմբի լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, դրա միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը, երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց ԵԱՀԿ Դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի՝ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների տարեկան զեկույցը․ ըստ այդմ, Ուկրաինայում ազգային/կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունները 2016-2020 թվականներին կազմել են մոտ 900: Ըստ զեկույցի, այդ հանցագործությունների թիրախում են եղել հրեաները, գնչուները, մուսուլմանները, քրիստոնյաները և այլ կրոնական ու ազգային/ռասայական խմբեր, որոնց մեջ ռուսները չեն մասնավորեցվում:

Նույն կառույցի համանման զեկույցի համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում այդպիսի հանցագործությունների ընդհանուր թիվը 2016-2020-ին կազմել է ավելի քան 3400։

Ստորև բերված ինֆոգրաֆիկայում ներկայացված է ազգային/կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործությունների վիճակագրությունը ՌԴ-ում ու Ուկրաինայում՝ 2016-2020 թթ․-ին: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում