Sunday, 12 05 2024
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Խաղաղության գաղափարը լավն է, բայց ի՞նչ գնով

Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության և Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հանդես է եկել ծավալուն ելույթով։

Ի թիվս այլ հարցերի վարչապետ Փաշինյանն անդրադարձել է իր կողմից ավելի վաղ հայտարարված խաղաղության դարաշրջանին և նշել, որ ՀՀ կառավարության օրակարգում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցությունների մեկնարկի հարցը․«Կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է: Այս է պատճառը, որ մեր երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը որդեգրվել է որպես պետական ռազմավարություն: Ռազմավարության կարևորագույն նպատակը Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային հնարավորինս բարենպաստ մթնոլորտի և միջավայրի ձևավորումն է»,-մասնավորապես հայտարարել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Հասարակական-քաղաքական գործիչ Նարինե Դիլբարյանը համոզմունք հայտնեց, որ խաղաղության անհրաժեշտությանը ոչ ոք չի կասկածում․ «Սակայն նաև գոյություն ունի առողջ տրամաբանություն  և իրադարձություններ, որոնց ընթացքը կամ երաշխավորում է ու դարձնում այդ խաղաղությունն իրատեսական կա՛մ պարզապես այդ   խաղաղությունը դարձնում ցնորական։  Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի առաջարկած օրակարգը իրականում ցնորական է և  իմ համոզմամբ բխում է նաև ինչ-որ որոշումներ կայացնելու անունակությունից և ըստ էության կառավարման գործիքների վատ տիրապետելու կամքից։ Այս իրավիճակում, երբ պատերազմական պտույտները գնալով արագանում են և ամբողջ աշխարհը ուժի միջոցով է փորձում պարտադրել խաղաղության իր պատկերացումը, մեր թշնամին, որը ՆԱՏՕ-անդամ Թուրքիայի ուղղակի հովանավորությամբ իր ռազմական  ու ռազմաարդյունաբերական ներուժը զարգացնում է և միայն թեթևակի  խոսում խաղաղության մասին՝ ի վնաս մեզ տեսակետից, մենք այդ պետությանը հակադրում ենք ռազմաարդյունաբերական համալիրի բացարձակ անգործունակություն, բանակային բարեփոխումների տեսլականներ, որոնք իրական փաստաթղթերով ու գործուն քայլերով չեն զուգակցվում։ Եվ ամենակարևորը՝ հարվածի տակ գտնվող սահմանների բարեփոխման, արդիականացման զրոյական ծրագիր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Դիլբարյանի՝ այսպիսի դիրքորոշումների մեջտեղում խաղաղություն լինել չի կարող․ «Այսինքն՝ եթե ուժերից մեկը, տվյալ դեպքում Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական ուժը և բացի դրանից՝ ուղղակի ահաբեկչության ենթարկում  Արցախի պահպանված հատվածում, ՀՀ ինքնիշխան տարածքում  մեր քաղաքացիներին՝ դրան հակադրել մեր կողմից խաղաղության բարի ծրագիր, դա նշանակում է պարզապես չկարողանալ կառավարել ու բարի բառերով թաքցնել սեփական անկարողունակությունը»,-եզրափակեց նա։

Քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը գտնում է, որ խաղաղության  օրակարգն այսօր Նիկոլ Փաշինյանից ու մեր իշխանություններից կախված չէ․ «Դա հիմնականում կախված է մեր հարևան  պետություններից, որոնցից երկուսը թշնամական են տրամադրված և այսպես ասած տարածաշրջանը սպասարկող կամ իր հովանու տակ վերցրած Ռուսաստանից։ Հիմա ինքն անընդհատ նույն բանը կրկնում է, բայց աշխարհը հիմար չէ, բոլորն էլ հասկանում են՝ ումից ինչ սպասել։  Գաղափարը լավն է, բայց ի՞նչ գնով, մեզնից ի՞նչ է կախված։ Հիմա ասում են՝ Զանգեզուրի միջանցքը տվեք, խաղաղություն կլինի։ Վաղն էլ կասեն՝ Սյունիքը տվեք, խաղաղություն կլինի։ Բայց դա մեզ ու՞ր կհասցնի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մակեյանի խոսքերով՝ այս պահին  խաղաղության օրակարգը ոչ միայն իրատեսական չէ, այլ նաև վտանգավոր․ «Որովհետև եթե խաղաղությունը գնում է ի հաշիվ զիջումների, դա խաղաղություն չէ, կապիտուլյացիոն  գործընթացի շարունակություն է»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում