Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հորդորում է չանհանգստանալ․«Մեր բանկերը շատ ուժեղ են: Սա հերթական փորձությունն է, որը հաղթահարելու ենք: Կան մարտահրավերներ, դժվարություններ են սպասվում մի քանի ուղղություններով: Արտահանման զգալի հատվածը տուժելու է:Ռուբլու արժեզրկումը խնդիրներ է առաջացնելու բոլոր երկրների արտահանողների համար»:
Պատգամավորը հայտնեց, որ ԿԲ-ն և Էկոնոմիկայի նախարարությունը սցենարներ են կանխատեսում և մարտավարություն մշակում․ «Պետք է գործել, բայց դանդաղ շտապել․ եթե ունենք մեկ փամփուշտ, իրավունք չունենք դիպուկ չկրակել»: