Thursday, 18 06 2026
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

ԱՄՆ-ում կառուցվող Հայ-ամերիկյան թանգարանը սկսում է ցուցանմուշների ձեռքբերման գործընթացը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի սրտում Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են: Այժմ ընթանում է ավտոկայանատեղիի կառուցման շինարարությունը, որի ավարտից հետո սկսվելու է երկհարկանի շենքի կառուցումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայ-ամերիկյան թանգարանի վարիչ-ատենապետ Պերճ Կարապետյանը նշեց, որ շինարարական աշխատանքներին զուգահեռ սկսում են ցուցանմուշների ձեռքբերման գործընթացը: Այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են նախատեսված:

«Հիմա զբաղվում ենք ցուցանմուշների հարցերով: Մոտ օրերս կապի մեջ կլինենք Հայաստանի թանգարանների, անհատների, բոլոր այն օղակների ու մարդկանց հետ, որոնք ունեն հավաքածուներ, ցուցանմուշներ ու կարող են օգնել: Ասեմ, որ մեծ արձագանք կա: Կան մեծ թվով մարդիկ, որոնք ունեն ցուցանմուշներ ու ցանկություն են հայտնել դրանք փոխանցել մեզ»,-ասաց Պերճ Կարապետյանը:

Ընդհանուր առմամբ, հստակ է, թե թանգարանն ինչ բաժիններ ու ուղղություններ է ունենալու: Պերճ Կարապետյանը նշեց, որ այն բավական ընդգրկուն է լինելու, ներկայացնելու է հայերի պատմությունը, մշակույթը, տարբեր ոլորտներում հայերի ունեցած հաջողությունները՝ ներառելով սփյուռքը:

«Թանգարանը պետք է ունենա հիմնական ցուցադրություն՝ նվիրված հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, սփյուռքին: Ներկայացնելու ենք, թե ինչ է տեղի ունեցել մինչ Հայոց ցեղասպանությունը և ինչ տեղի ունեցավ դրանից հետո: Սփյուռքահայությունը լինելու է առանձին բաղադրիչ: Անդրադարձ է լինելու նաև ամերիկահայությանը: Պատմելու ենք, թե հայերն ինչ հաջողություններ ու ներդրումներ են ունեցել ԱՄՆ-ի տարբեր ոլորտներում»,-ասաց Պերճ Կարապետյանը:

Առաջին հարկում, որ բավական ընդարձակ է լինելու, նախատեսվում է անցկացնել պարային միջոցառումներ, թատերական ներկայացումներ, կլինեն գրքերի շնորհանդեսներ, հայերենի դասընթացներ: Երիտասարդները, երեխաները հնարավորություն կունենա մասնակցելու թանգարանում անցկացվող տարբեր, այդ թվում, հայերենի դասընթացների:

Թանգարանում, որպես առանձին բաղադրիչ, լինելու է հայկական խոհանոցը: Պերճ Կարապետյանն ընդգծեց, որ տարբեր միջոցառումների շրջանակում հնարավորություն է ընձեռվելու ներկայացնել հայկական խոհանոցի հարուստ տեսականին:

«Հիմնական շեշտադրումը լինելու է հայ մշակույթն ու պատմությունը, սակայն մենք նախատեսում ենք նաև առանձին ներկայացնել Կալիֆորնիայում ապրող այլ ժողովուրդներին: Հայ-ամերիկյան թանգարանը լինելու է հայի ինքնությունն ամբողջացնող կենտրոն և մշակութային համագործակցության կարևոր օղակ»,-ասաց նա՝ ավելացնելով, որ Հայ- ամերիկյան թանգարանը դառնալու է մի վայր, որտեղ օտարերկրացիները կարող են ամբողջացնել իրենց պատկերացումները Հայաստանի մասին, իսկ տեղի հայերը, հատկապես երիտասարդները՝ մոտ լինել իրենց հայրենիքի պատմությանը, մշակույթին ու չմոռանալ: Պերճ Կարապետյանի խոսքով՝ այն կապող օղակ կլինի ԱՄՆ-ի հայ երիտասարդների ու Հայաստանի միջև: «Մենք ժողովուրդ ենք, որը կառուցում է, հարուստ է զարգացած մշակույթով և դեռ ասելիք ունի»,-ասաց նա:

Ամբողջական բաղադրիչներով ու թեմատիկայով թանգարանի բաժինների ընդհանուր ծրագիրն ավելի կոնկրետ պատրաստ կլինի ընթացիկ տարվա վերջ: Թանգարանն իր դռները կբացի 2024 թվականի ամռանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում