Օգոստոսի 19-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի շքեղ ու լուսավոր §Տիգրան Մեծ¦ սրահում շուրջ 310 հանդիսականների ներկայությամբ կայացավ արդեն բարի ավանդույթ դարձած «Օրրանի» 6-րդ տոնական ամենամյա բարեգործական ընթրիքը:
Հայաստանի մուրացիկ ու կարիքավոր ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու միասնական գաղափարն իր շուրջն էր համախմբել բարձրաստիճան պաշտոնյաների, դեսպաների, անվանի արվեստագետների, տեղական խոշոր կազմակերպությունների և շոու բիզնեսի ներկայացուցիչների:
Պաշտոնական մասի ավարտին հաջորդեց սեղանի օրհնության արարողությունը, որից հետո հյուրերին մատուցվեց §Արմենիա Մարիոթ¦ հյուրանոցի շեֆ-խոհարար Ռոլֆ Գրաբերի համադամ խորտիկներով նրբաճաշակ և համեղ հյուրասիրությունը:
Այնուհետև հանդիսավարներն ազդարարեցին երեկույթի ամենասպասված մասը` կենդանի աճուրդը: §Թուֆենկյան¦ և §Թբիլիսի Մարիոթ¦ հյուրանոցները համապատասխանաբար տրամադրել էին երկու հոգու հանգստի համար նախատեսված վկայականներ, ներկայացված էին §Մեգերյան Կարպետի¦ հայկական ձեռագործ “Վիշապագորգ”, §Օրրանի¦ սանի ձեռագործ գոբելեն, §Երևանի Կոնյակի գործարանը¦ տրամադրել էր սահմանափակ քանակով արտադրվող §Էրեբունի¦ կոնյակ: Սակայն աճուրդին ներկայացված մրցանակների գլխավոր եռյակը անվանի նկարիչներ Արթուր Սարգսյանի և Գարիկ Կարապետյանի ու քանդակագործ Աշոտ Հարությունյանի բացառիկ թանկարժեք գործերն էին, որոնք արվեստագետները մեծ սիրով նվիրաբերել էին §Օրրանին¦:
Միջոցառման ընթացքում հանգանակեց 150,000 ԱՄՆ դոլար, որն ամբողջությամբ կուղղվի §Օրրանի¦ շահառու երեխաների և ծերերի համար ամենօրյա սննդի, առողջապահական-հոգեբանական և այլ անհրաժեշտ ծառայությունների իրականացմանը:











































