Saturday, 10 06 2023
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում
16:45
Խերսոնում սկսել են վարակիչ հիվանդությունների դեմ պատվաստել
Գյումրեցի 15-ամյա պատանին իր վրա ջուր լցնելու համար դանակահարել է 14-ամյա համաքաղաքացուն
Ադրբեջանում զինծառայող է մահացել. շրջանառվում է ինքնասպանություն գործելու տարբերակը
16:00
Եղանակը Հայաստանում – Հունիս 11, 2023
15:45
Կանադայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Կիև
15:30
Եղանակը աշխարհում – Հունիս 11, 2023

Հայաստանն իր պոզիտիվ չեզոք դիրքորոշումը պետք է պահպանի մինչև վերջ, դա կատեգորիկ հրամայական է

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ տեղի է ունենում 1945, 1975, 1991 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հիմքով ձևավորված աշխարհակարգի փլուզում․«Եվ այդ փլուզումն իրականացում է Պուտինը՝ այս պատերազմին տեղացող կրակոցներով։ Ռուս-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունները խզումը պարզապես հարակից իրադարձություններից մեկն է, որը որքան էլ չափազանց ուշագրավ է, այնուամենայնիվ որոշիչը դա չէ։ Որոշիչն այն է, որ փլուզվող աշխարհակարգի պայմաններում մենք բոլորս ենք այլևս ուղիղ սպառնալիքի տակ, ընդ որում՝ այդ սպառնալիքները գոյաբանական մակարդակի են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստան կատարած այցը պլանավորված չէր և պայմանավորված է այն պատերազմական գործողություններով, որը սանձազերծել է Ռուսաստանն ընդդեմ Ուկրաինայի․ «Ռուսաստանը փորձում է իր շուրջը կոնսոլիդացնել ևս մի քանի երկիր, որպեսզի ցույց տա իր ներքին լսարանին, որ մեկուսացված չէ։ Սա նշանակում է, որ Հայաստանը հայտնվելու է  բավականին ծանր ճնշումների ներքո, բայց դա ոչինչ չի նշանակում։ Հայաստանը պետք է պահպանի իր պոզիտիվ չեզոքություն այս կոնֆլիկտում, որովհետև չունի որևէ շահ բացասական դիրքորոշում ունենալու Ուկրաինայի նկատմամբ։ Մանավանդ չունի որևէ  շահ միջազգային իրավունքի այս զարհուրելի խախտման ֆոնին իրեն դնի միջազգային նորմերից դուրս։  Այն դիրքորոշումը, որը մենք  տեսանք արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ՝ պետք է պահպանվի մինչև վերջ, ընդհուպ կյանքի գնով պահպանելու տարբերակով։ Սա  մեր դիվանագիտության առաջ դրված կատեգորիկ հրամայական է»,-ընդգծեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում