Միայն ՌԴ հետ համագործակցությունն է Հայաստանի անվտանգության երաշխիքը։ Օրերս հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հավելելով, որ միակ աշխատող տարբերակը ՌԴ կողմից անվտանգության երաշխիքի ապահովումն է։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՔՈ կուսակցության ներկայացուցիչ Հայկ Սահակյանի և ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանի հետ: