Sunday, 12 05 2024
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»

Ե՞րբ կնվազեն ավտոմեքենաների գները, ի՞նչ միտումներ կան

Համաձայն վիճակագրության՝ մարդատար ավտոմեքենաների գները 2021 թ.-ին 2020 թ.-ի համեմատ աճել են շեշտակի՝ գրեթե  8,5 տոկոսով, սակայն դա ոչ մի կերպ չի խանգարել, որ Հայաստանում  մեծանա մեքենաների պահանջարկի ու վաճառքի քանակը։ Ինչպես գիտենք, գնաճի հիմնական պատճառը համարվում է կորոնավիրուսն իր հետևանքներով, իսկ այս տարի այլ է համավարակային իրավիճակը, սահմանափակումները մեծամասամբ  հանվել են։ Արդյո՞ք  այս փոփոխությունները առաջիկայում  կնպաստեն  գների նվազմանը։ Թե ի՞նչ կարելի  է ակնկալել 2022 թվականի  համար, ի՞նչ միտումներ կան  ավտոշուկայում, փորձեցինք հասկանալ տնտեսագետ Մերի Հովսեփյանի հետ։

«Ըստ միջազգային փորձագետների կանխատեսումների՝ ավտոմեքենաների շուկայում գների անկում կգրանցվի միայն նոր մեքենաների արտադրության գործընթացի կանոնակարգումից հետո, որը, ըստ տարբեր գնահատականների, կլինի 2022թ.-ի երրորդ-չորրորդ եռամսյակներում։ Եվ քանի որ Հայաստանը ևս անմասն չի այս զարգացումներից, ինչպես նաև 2019թ.-ից հետո ԵԱՏՄ կարգավորումների հետևանքով մինչև 2019-ի վերջ Հայաստան ներկրված մեքենաները 2023թ.-ից կստանան ներքին գույքի կարգավիճակ, 2023թ.-ին գները կսկսեն  աստիճանաբար նվազել»,-«Առաջին լրատվականի» հետ զրույցում  ասաց  տնտեսագետ Մերի Հովսեփյանը։

Փորձագետի բնորոշմամբ՝ այս իրավիճակի առաջացման հիմքում ընկած է, ինչպես գիտենք, կորոնավիրուսային  համավարակի  տարածումը, որի պատճառով տեղի  է ունեցել ավտոարտադրության մեջ մատակարարումների շղթայի խաթարում  և մատակարարումների ծավալների էական նվազում, հատկապես կիսահաղորդիչների և միկրոչիպերի մասով, և արդյունքում  նոր մեքենաների արտադրական գործընթացը մեծապես տուժել է: Այս փոփոխության արդյունքում բնականաբար  նվազել է առաջարկը, ինչն էլ հանգեցրել է համաշխարհային շուկայում, ինչպես  օգտագործված մեքենաների պահանջարկի, հետևաբար նաև գների աճին, այնպես էլ թանկացել են նաև նոր մեքենաները։ Համաշխարհային տնտեսությունում շարունակվող գնաճը հանգեցրել է օգտագործված մեքենաների, վառելիքի և բենզինի գների ավելի քան 40%-ով բարձրացմանը նախորդ տարվա համեմատ։

Հովսեփյանի դիտարկմամբ, սակայն, անկախ առկա բարձր գների հանգամանքից՝ ընդհանուր առմամբ  ներկայումս Հայաստանում մեքենաների շուկայում բավականին աշխուժություն է նկատվում: «Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ավտոմենքենաների առևտրի շրջանառությունը միայն 2021թ.-ի դեկտեմբերին կազմել է 15 376.7 մլն ՀՀ դրամ, իսկ ամբողջ տարվա կտրվածքով հասել է 118 884.8 մլն. ՀՀ դրամի,  ինչը 15.7 տոկոսով ավել է 2020 թվականի համեմատ: 2022թ.-ի հունվարին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճելով՝ 0.1 տոկոսով, իսկ 2021թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ 0.6 տոկոսով»,-նշեց փորձագետը և որպես արձանագրություն հավելեց, որ այս միտումը նկատվում է ոչ միայն Հայաստանում, այն նաև ամբողջ աշխարհում։

Հարցին, թե 2020թ-ին ԵԱՏՄ-ից մեքենաների ներկրման արտոնությունների  վերացումից հետո, շուկայում ինչ պատկեր է ստեղծվել, ինչո՞ւ  մինչև 2019-ի վերջ Հայաստան ներկրված մեքենաները մինչև 2023-ը համարվելու են օտարերկրյա գույք և ԵԱՏՄ տարածքում այդ մեքենաների վերավաճառքի դեպքում մաքսատուրքի վերահաշվարկ է արվելու, ի պատասխան տնտեսագետը նշեց. «Քանի որ 2020 թվականից մեքենաների ներկրման արտոնությունները վերացվելու էին, ներկրողները շահագրգռված  2019 թ.-ին Հայաստան ներմուծեցին ռեկորդային թվով՝ շուրջ 190 հազար  ամտոմեքենա, ինչը գերազանցում էր 2018թ-ի ցուցանիշը ավելի քան 3 անգամ»։ Սակայն, Հովսեփյանի խոսքով, տնտեսվարողների սպասելիքները չարդարացան, քանի որ 2020թ-ին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ճգնաժամային իրադրության արդյունքում շուկայում նկատվեց էական գնանկում։ Դրան զուգահեռ՝ մի շարք վերավաճառողներ, գնել էին ավտոմեքենաներ այն հույսով, որ կվաճառեն դրանք ԵԱՏՄ տարածքում։ Սակայն ԵԱՏՄ կարգավորումների արդյունքում մինչև 2019թ․-ի վերջ Հայաստան ներկրված մեքենաները մինչև 2023թ․-ը համարվելու են օտարերկրյա գույք: Սա նշանակում է, որ ԵԱՏՄ տարածքում այդ մեքենաների վերավաճառքի դեպքում մաքսատուրքի վերահաշվարկ է արվելու, ինչը բնականաբար ֆինանսապես ձեռնտու չէ առքուվաճառք իրականացնողների համար և  առաջացրել է խնդիրներ և արդարացի դժգոհություն: «Նշեմ, որ 2023թ.-ից հետո միայն այդ մեքենաները ստանալու են ԵԱՏՄ ներքին գույքի կարգավիճակ, որից հետո առկա սահմանափակումները դուրս են գալու և 2014 թ.-ի հոկտեմբերի 10-ից հետո մինչև 2019թ.-ի վերջը ՀՀ ներկրված ավտոմոքենաների վերավաճառքի դեպքում մաքսատուրքի վերահաշվարկ չի իրականացվելու»,-ասաց Հովսեփյանը։

Անդրադառնալով Էլեկտրոմոբիլների մաքսատուրքի բարձրացման, ներկրման ծավալների հարցերին՝ նախ նշեց, որ էլեկտրամոբիլների շուկայում վերջին տարիների ակտիվությունը հիմնականում պայմանավորված էր հենց հարկային և մաքսային արտոնությունների հետ, մասնավորապես այն հանգամանքով,որ ՀՀ ԱԺ որոշմամբ մինչև 2024թ.-ը էլեկտրամոբիլների ներմուծումը և օտարումը ազատվել է ավելացված արժեքի հարկից, իսկ ԵԱՏՄ երկրներում մինչև այս տարվա հունվարը զրոյացվել էին էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը։ Արդյունքում, միայն 2021 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ տարածք ներմուծված  բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը գերազանցել է 2020թ.-ի տարեկան ցուցանիշը՝ կազմելով 2468 տրանսպորտային միջոց, 2018թ.-ին այս ցուցանիշը ընդամենը 12 է եղել:

Ինչ վերաբերվում է մաքսատուրքերի ազդեցությանը ներկրման ծավալների վրա, ապա, ըստ նրա,  դեռևս չկան վիճակագրական տվյալներ, որի հիման վրա կկարողանանք վերլուծել մաքսատուրքերի առկայության ազդեցությունը։ Տնտեսագետի կարծիքով՝առաջիկա 2 տարիներին, քանի դեռ գործում է ԱԱՀ-ի արտոնությունը, կշարունակվեն ավելանալ ներմուծման ծավալները, ինչին կարող են նպաստել նաև ավտոմեքենաների շուկայի գլոբալ միտումները, սակայն, դրան զուգահեռ 15 տոկոս մաքսատուրքի առկայությունը հակառակ ազդեցությունը կարող է ունենալ՝ դանդաղեցնելով ներմուծման աճի տեմպը։ «Ներկայումս ԵԱՏՄ-ում Բելառուսի առաջարկով քննարկվում է  էլեկտրոմոբիլների զրոյական մաքսատուրքը մինև 2024 թվականը երկարաձգելու հարցը և կա հավանականություն, որ այն կոնսենսուսի արդյունքում կընդունվի»,-ընդգծեց փորձագետը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում