«Դատական համակարգը պետք է ձերբազատվի անարժան դատավորներից, ԲԴԽ-ի կայացրած որոշումների վերջնարդյունքը դա պետք է լինի»,-կարծիք է հայտնում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը։ Նա դժվարանում է ասել՝ համակարգում շատ են այդպիսի դատավորները, թե ոչ, բայց շեշտում է՝ ամեն ինչ պետք է անել օրենքին համապատասխան։










































