Yahoo-ն և Facebook-ը գործադրել են Small World նախագիծը, որով փորձել են պարզել այն տեսակետի ճշմարտացիությունը, ըստ որի՝ աշխարհի բոլոր մարդիկ միմյանց հետ կապված են «6 ձեռքսեղմումով»: Այս մասին հայտնում է newsru.com-ը:
Նման հիպոթեզ դեռ 1969 թ. առաջ էին քաշել ամերիկացի հոգեբաններՍթենլի Միլգրեմը և Ջեֆրի Թրևերսը: Ըստ նրանց՝ երկու մարդիկ միմյանց հետ կապված են միջինը 5 ընդհանուր ծանոթով, այսինքն նրանց միջև կա «6 ձեռքսեղմում»:
Գիտնականները կամավորներին առաջարկում էին նամակ հղել անծանոթ հասցեատիրոջն՝ իրենց ընդհանուր ծանոթների միջոցով: Նամակի հեղինակները խնդրում էին իրենց ծանոթներին նամակի հետ նույն կերպ վարվել: Արդյունքում պարզվեց, որ միջինը 5.5 մարդու ձեռքից ձեռք անցնելով նամակն ի վերջո հասնում է հասցեատիրոջը:
Yahoo-ի Facebook-ի համատեղ նախագիծը, որին մասնակցում է ավելի քան 750 միլիոն մարդ, հիմնված է Միլգրեմի փորձի վրա, սակայն այս անգամ փորձին կարող են մասնակցել շատ ավելի մեծ քանակությամբ կամավորներ:
Small World-ի մասնակից կարող է լինել ցանկացած մարդ, ով գրանցված է Facebook-ում: Անհրաժեշտ է ընդամենը ընկեր ընտրել Facebook-ում, ումից կսկսվի նամակի շղթայական տարածումը: Այնուհետև Small World-ը կխնդրի նշել, թե երբվանից եք ծանոթ այն անձին, ում ընտրել եք:










































