Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Առեղծվածային դեպք՝ Երևանում. բերման է ենթարկվել «Երևան Սիթի» ՍՊԸ-ի փոխտնօրենը

Երեկ՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեի ունեցել Երևանում։ ժամը 02։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։  Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի և վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևան քաղաքի բնակիչներ՝ 34-ամյա Վարդան Մարտիրոսյանն ու 25-ամյա Գևորգ Գրիգորյանը։

Վերջինս բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է հիվանդանոցից, իսկ Վ. Մարտիրոսյանը, ըստ բժիշկների հայտնածի, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալու։ Մինչ Էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցի 13/1 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Նարեկ Մելքոնյանի և հիվանդանոց տեղափոխված Վ. Մարտիրոսյանի միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց մարմնի տարբեր մասերին։

Մինչ հիվանդանոց կժամանեին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և հետաքննական բաժանմունքի ծառայողները, պարեկների՝ հիվանդանոց արագ ժամանման և օպերատիվ գործողությունների շնորհիվ հիվանդանոցի բակում հայտնաբերվել է 2 ավտոմեքենա, որոնցից մեկով էլ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, ու արդեն հիվանդանոցի բակում փորձել են պարեկներին մոլորեցնել, թե իրենք (խոսքը տեղափոխողների մասին է)  փողոցով անցնելիս են եղել, երբ նկատել են վիրավորներին ու ցուցաբերել են մարդասիրություն. նրանց տեղափոխել են հիվանդանոց, մինչդեռ պարզվել է, որ այդ ձևով նրանք փորձում էին մոլորեցնել պարեկներին ու հեռանային հիվանդանոցից, սակայն պարեկներ Սեդրակ Մարդոյանն ու Էդգար Սաֆարյանը հայտնաբերել են ավտոմեքենաները և տեղում վերցրել են իրենց հսկողության տակ, մինչ ժամանել է ոստիկանության էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, որից հետո նշված ավտոմեքենաները կասկածանքով տեղափոխվել են ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Ն. Մելքոնյանին, որը նրանց ասել է, որ աշխատում է «Երևան Սիթի» ՍՊԸ-ի փոխտնօրեն։ Որոշ ժամանակ անց նա բաց է թողնվել։  Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Գ. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում