Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ինչո՞ւ է Երևանը պնդել հայ-թուրքական հաջորդ բանակցություն անցկացնել Վիեննայում

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ֆինլանդացի պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, խոսելով հայ-թուրքական կարգավորման նոր գործընթացի մասին, հայտարարել է, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը Վիեննայում է անցկացվելու հայկական կողմի ցանկությամբ:

Հիշեցնենք, որ Թուրքիան Մոսկվայում կայացած հանդիպումից հետո առաջարկել էր բանակցությունները շարունակել Երևանում և Անկարայում, ինչո՞ւ է Երևանը որոշել առաջարկել երկրորդ հանդիպումը անցկացնել Վիեննայում։ Արդյո՞ք այս քայլով Հայաստանը փորձում է հարցի նկատմամբ շահառու երկրների շրջանակը ընդլայնել, հայ-թուրքական գործընթացը հնարավորինս միջազգայնացնել։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանի կարծիքով՝  կարևորը ոչ թե հանդիպման վայրն է, այլ բանակցությունները բովանդակությունն ու վերջնարդյունքը․ «Չգիտեմ, թե ինչ պատճառով է Հայաստանն առաջարկել բանակցություններն անցկացնել Վիեննայում, գուցե մտածում են՝ ավելի լավ է չեզոք տարածքում լինի։ Կամ էլ գուցե չեն ուզում Պուտինին նեղացնել, որովհետև Անկարայում ու Երևանում անցկացվելու պարագայում Ռուսաստանը գործընթացից ամբողջությամբ դուրս կմնա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Չաքրյանի դիտարկմամբ՝ եթե հանդիպումն անցկացվի Վիեննայում, չի բացառվում, որ  եվրոպական այլ երկրներ ևս մասնակցության ցանկություն ունենան ու այդ պարագայում՝ Ռուսաստանն էլ կարող է գործընթացում ներգրավվածության պատճառ ունենալ․ «Այստեղ կա մի ուշագրավ հանգամանք։ Սեյդար Քըլըչի ու մեր  հատուկ ներկայացուցչի հանդիպումից հետո համատեղ հայտարարություն  է ստորագրվել, որտեղ նշված է, որ այսուհետ երկկողմ հանդիպումներն անցկացվելու են բացառապես Անկարայում ու Երևանում։ Ես կարծում եմ, որ ավելի լավ էր հենց այդ տարբերակը լիներ՝ պայմանով, որ  Հայ Դատի ու մնացածի մասին հայտարարությունները չխառնվեին գործընթացին, ինչպես դա արեց Փաշինայնն իր ասուլիսում։ Մեկը մյուսի հետ այս պահի դրությամբ խառնելը նպատակահարմար չէ։ Գիտեք նաև, որ ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոն ընդունել էր մեր հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանին։ Ինչու՞ էր ընդունել, ինչ-որ հրահանգ տալու՞, թե ողջունելու։ Ողջունելու դեպքում թող Քըլըչին էլ ընդուներ։ Ինչու՞ է մեկին ընդունում, որ ասես՝ Հայաստանի հետագա ճակատագրով է հետաքրքրված՝ սուտ կլինի։ Մի պետություն, որ մեզ հետ ստորագրել է  բարեկամության ու փոխօգնության պայմանագիր, ղարաբաղյան պատերազմի ժամանակ բացահայտ ասում են՝  Ռուսաստան-Թուրքիա համագործակցությունն առավել արդյունավետությամբ է դրսևորվել 44 օրյա պատերազմի ընթացքում»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ եթե Հայաստանը լիներ նորմալ պետություն,  հարցը կբարձրացներ ՄԱԿ-ում կամ առկա պայմանագրերը չեղյալ կհամարեր․ «Առանց Պուտինի համաձայնության վարձկան ահաբեկիչներին Թուրքիան կբերե՞ր այստեղ։ Հայաստանի համար Ռուսաստանի հետ համագործակցությունը ավելորդ բեռ է, իսկ որոշ ղարաբաղյան քնձռոտ տականքներ ասում են՝ Ռուսաստանը մեզ չի դավաճանել, իր շահերն է պաշտպանել։ Իր շահերն է պաշտպանել, բայց չէ՞ որ  նա մեզ համագործակցության պայմանագիր ունի։ Եթե իր շահերն էր պաշտպանելու, էլ ինչու՞ էր մեզ հետ պայմանագիր ստորագրում։ Կան բաներ, որոնք ակնհայտ են բոլորի համար, բայց իրենց նեղ շահերից ելնելով այդ  մասին չեն բարձրաձայնում»։

Հակոբ Չաքրյանը նշում է՝ զարմանալիորեն Ռուսաստանին չմեղադրողներն, այսօր ՀՀ իշխանություններին մեղադրում են հայ-թուրքական բանակցություններ  վարելու մեջ․ «Բայց մենք գիտեինք Թուրքիայի վերաբերմունքը, անակնկալ չէր մեզ համար։ Մինչդեռ Ռուսաստանն իրեն մեր դաշնակցին է ձևացնում։ Ես հիմա կարևորում եմ ոչ թե հայ-թուրքական բանակցությունների վայրը, այլ հայկական կողմի դիրքորոշման մեջ հաստատակամությունը։ Բայց Փաշինյանի մամլո ասուլիսից հետո մի փոք այլ տպավորություն ունեմ։ Վարչապետի հայտարարությունները միջազգայնորեն պարտավորեցնող են տվյալ պետության համար։ Այսինքն՝ եթե մերոնք որևէ բան առարկեն, նրանք իսկույն վկայակոչելու են Փաշինյանի հայտարարությունները՝ Հայ Դատի, Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի ստորագրման, սահմանների մասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում