Հայաստանում գործում են մի քանի հազար ոչ ռեզիդենտ կազմակերպություններ՝ նախկին հատուկենտի փոխարեն: Ինչպես «Առաջին լրատվական»- ին հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը, ուրախալի է, որ հայկական տնտեսվարող սուբյեկտները կապեր ունեն որոշակի ոլորտներում արտահանման, նաև պայմանագրերից բացի՝ իրենց գործունեության իրականացման առումով:
Նա հիշեցրեց, որ ոչ ռեզիդենտներ լինում են ինչպես քաղաքացիները, այնպես էլ իրավաբանական անձինք:
Ներկայում ոչ ռեզիդենտները («օֆշորային» գոտիներում գրանցված ընկերություններ) ՀՀ-ում հարկվում են ընդամենը շահութահարկի 10%-ի չափով:











































