Monday, 13 05 2024
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման

Վրաց պաշտոնյայի այցը Հայաստան խիստ ուշագրավ է․ նա Վրաստանում ոչ վերջին դեմքերից է, Իվանիշվիլիի մտերիմներից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին: Հանդիպմանը ներկա է եղել  նաև ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:

Ըստ հաղորդագրության, ողջունելով հյուրին՝ ՀՀ վարչապետը նշել է. «Շատ ուրախ եմ մեր երկրների հարաբերություններում ի հայտ եկած նոր դինամիկայի համար: Օրեր առաջ այստեղ էր Վրաստանի արդարադատության նախարարը, որին, ցավոք, քովիդի պատճառով չկարողացա հանդիպել: Մեր Ոստիկանության պետը նախորդիվ այց էր ունեցել Վրաստան: Մենք նախորդ տարին ամփոփեցինք Թբիլիսիում տեղի ունեցած Հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստով: Դրանից առաջ մի քանի անգամ հանդիպում եմ ունեցել Վրաստանի վարչապետ՝ իմ ընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Եվ շատ կարևորում եմ, որ մեր իրավապահ համակարգերն իրար հետ սերտ համագործակցություն են հաստատում: Դա կարևոր է մեր երկրների անվտանգության, իրավակարգի պահպանության համար»:

Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ՀՀ վարչապետին փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: «Վրաստանի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է, հարևան է և ընկեր երկիր: Ես միշտ ընդգծում եմ, որ հայերս և վրացիներս ամենամտերիմ ժողովուրդներն ենք, մենք շատ հարազատ ենք և նման և՛ ավանդույթներով, և՛ մշակույթով, հարազատ և մտերիմ ենք ամեն հարցում:Ինչ վերաբերում է մեր համագործակցությանը, ասեմ, որ առաջին հանդիպումից հետո արդեն ընկերացել ենք պարոն Ոստիկանապետի հետ: Ցանկանում եմ մեր պատրաստակամությունը հայտնել հետագա համագործակցության հարցում: Իմացեք, որ մենք միշտ պատրաստ ենք աջակցել և նաև պատրաստ ենք լսել ձեր փորձը, որը բավական մեծ է: Այն, ինչ հիմա նախաձեռնել եք, մասնավորապես, Պարեկային ծառայության մասին է խոսքս, շատ ողջունելի և կարևոր ծրագիր է: Մաղթում եմ, որ հաջողությամբ այն ավարտին հասցնեք»:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկու երկրների իրավապահ համակարգերի միջև ծավալված արդյունավետ համագործակցության շարունակական ամրապնդումը:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում և Վրաստանում ոլորտային բարեփոխումների վերաբերյալ, կիսվել տեղեկատվությամբ պարեկային ծառայության ռեֆորմի ընթացքի և արդյունքների շուրջ: Երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը և մշտական հաղորդակցությունը, որը բխում է հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ոգուց:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի կարծիքով՝ կարևոր է պահպանել երկկողմ հարաբերություններում առկա դինամիկան․«Կարևոր է նաև, որ ոչ միայն աշխատանքային, այլև պաշտոնական այցեր լինեն։ Անցած տարի մեր ոստիկանապետն է նմանատիպ այց կատարել, այժմ պատասխան այցն էր։  Բացի այն, որ կա փորձի փոխանակման հնարավորություն, նաև իմ կարծիքով՝ եղած առաջարկների մասով կարող են քննարկումներ լինեն։ Հիշեցնեմ, որ նախկինում խոսք էր գնում այն մասին, որ հեշտացվի այցերի պրոցեդուրան ներքին անձնագրերով, ID քարտերով։ Սա  շատ կարևոր է թե՛ տուրիզմի մասով և թե՛ մեր համայնքի հետ կապված, քանի որ բավականին մեծ կապ կա՝ Ջավախքի շրջանում, սահմանամերձ այլ գոտիներով՝ Տավուշի մարզի մեր բնակչությունը ևս սրանից կարող է շահել։ Բացի դրանից իրավապահ մարմինների համագործակցությունը շատ կարևոր է այն առումով, որ Վրաստանի ներքին գործերի նախարարը ոչ վերջին դեմքերից է, շատ կարևոր էլեմենտ է Վրաստանի այսօրվա իշխանությունում։ Մի կողմից մոտ լինելով կուսակցության հիմնադրին՝ Իվանիշվիլուն և մյուս կողմից որպես ֆունդամենտալ ինստիտուտներից մեկի ղեկավար, նրա դերակատարությունը Վրաստանում մեծ է։ Այս ոլորտի հետ կապված համագործակցությունն ինչ-որ առումով ցեմենտավորում է կամ  ամրացնում է մեր միջպետական հարաբերությունների հիմքը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին, մեր զրուցակիցը նկատեց․ «Ես այս ֆորմատը շատ եմ կարևորում, պարզապես մենք պետք է կարողանանք դրա հիմքի վրա այնպիսի ծրագրեր, նախագծեր պատրաստենք, որ էլ ավելի ակտիվանան հարաբերությունները։ Երբ խոսում ենք տնտեսական, առևտրատնտեսական հարաբերությունների հիմքի մասին, ապա պետք է նկատի ունենանք, որ Վրաստանի առևտրաշրջանառության  թվերն  ավելի ուռճացված են, մերն ավելի քիչ ու ավելի հստակ։ Դրա համար ըստ իս կա կարիք, որ անցած տարվա վերջին տեղի ունեցած նիստի շրջանակներում որոշակի  ճանապարհային քարտեզներ կամ ծրագրեր մշակված լինեին, որ կարողանայինք որոշակի առաջընթաց ապահովել, նար դեպի Եվրամիություն արտահանում լիներ։ Մենք այս  տարվա հունվարի մեկից Եվրամիության GSP+-ից դուրս ենք եկել, ինչը մի կողմից Եվրոպայի ուղղությամբ աշխատող արտահանողներին սահմանափակում է, մյուս կողմից տալիս է հնարավորություն համատեղ որոշ նախագծեր իրականացնել Վրաստանի հետ՝ համատեղ ուժերով դեպի  եվրոպական շուկա դուրս գալ»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում