Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ի՞նչ տարբերություն, թե ինչ կգրվի Սահմանադրության մեջ, եթե դու այն սխալ ես մեկնաբանում ու սխալ ես կիրառում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է իրավաբանական գիտությունների դոկտոր, Հագենի համալսարանի դոցենտ, փաստաբան Գոռ Հովհաննիսյանը

-Հայաստանում նորից արդիական է դարձել սահմանադրական փոփոխությունների օրակարգը, և այս անգամ չի բացառվում կառավարման մոդելը փոխվի: Ձեր կարծիքով Հայաստանը պետք է վերադառնա կիսանախագահական կառավարման համակարգի՞, թե՞ պահպանվի խորհրդարանականը:

-Ես կարծում եմ՝ նախ պետք է տալ հետևյալ հարցը. ընդհանրապես Հայաստանում պե՞տք է Սահմանադրություն փոխել, թե ոչ: Ոչ թե ելնել այն մոտեցումից, որ Սահմանադրությունը փոխելը պետք է, ու սկսել քննարկել՝ լավ, բա հիմա ի՞նչ փոխենք: Ես միանշանակ կարծում եմ, որ Հայաստանում չպետք է փոխել Սահմանադրությունը, դրա կարիք չկա: Իսկ ինչու չկա, որովհետև թեև Հայաստանում կան բազմաթիվ իրավական խնդիրներ, բայց դրանց պատճառը Սահմանադրության տեքստը չէ, այլ Սահմանադրության և նաև օրենքների  տեքստը իրավաբանների և հատկապես  դատարանների կողմից ճիշտ չհասկանալը: Եթե իրավաբանը օրենքի տեքստը չի կարողանում ճիշտ մեկնաբանել ու ճիշտ  կիրառել, քանի որ չունի դրա համար բավարար գիտելիքներ վատ իրավաբանական կրթության պատճառով, ապա արդեն ոչ մասնագետի համար էլ պարզ է, որ այդ օրենքում ինչ տեքստ էլ գրես, մեկ է: Հետևաբար, ինչ տարբերություն, թե Սահմանադրության մեջ ինչ է գրվում, ի՞նչ տարբերություն՝ Հայաստանը լինելու է խորհրդարանական, թե՞ կիսանախագահական հանրապետություն, եթե մեր դատարանները Սահմանադրության տեքստը սխալ են հասկանալու:

-Այդ դեպքում ի՞նչ պետք է արվի, թողնել այն Սահմանադրությունը, որը կա՞: Մենք հիշում ենք, որ ժամանակին ասվում է, որ այս Սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի հագով և այնտեղ բազմաթիվ խութեր կան:

-Ոչ մի Սահմանադրություն չի կարող անթերի լինել: Քանի որ ես նաև գերմանական իրավունքի մասնագետ եմ, ծանոթ եմ գերմանական իրավունքին և հատկապես սահմանադրական իրավունքին, անգամ գերմանական Սահմանադրությունը, որն ընդօրինակվել է աշխարհի բազմաթիվ պետությունների կողմից՝ գնահատելով դրա մեծ արժեքը, ունի բազմաթիվ թերություններ: Հետևաբար այն առարկությունները, որ ներկայացվել են գործող Սահմանադրությանը, թե կարվել է Սերժ Սարգսյանի հագով ու բազմաթիվ պրոբլեմներ, թերություններ կան, պետք է վերացնեին մեր դատարանները և հատկապես Սահմանադրական դատարանը: Կրկնում եմ՝ ոչ մի Սահմանադրություն անթերի չէ և Սահմանադրության կամ որևէ օրենքի տեքստում եղած թերությունները վերացնելու հիմնական պարտականությունը դրված է  դատարանների վրա: Նրանք պետք է ճիշտ մեկնաբանեն ու ճիշտ կիրառեն Սահմանադրության նաև թերի դրույթները: Հետևաբար, Սահմանադրության մեջ գոյություն ունեցող այս կամ այն թերությունը դեռևս բավարար պատճառ չէ Սահմանադրությունը փոփոխելու համար: Իհարկե, ես էլ կարող եմ գործող Սահմանադրության տեքստում նշել թերություններ, որոնք կարելի է փոխել, բայց այդ թերությունները կարելի է վերացնել նաև դատարանների կողմից Սահմանադրությունը ճիշտ մեկնաբանելով ու ճիշտ կիրառելով: Իսկ մեր դատարաններն անում են ճիշտ հակառակը, նրանք նույնիսկ նորմալ, հասկանալի սահմանադրական դրույթներն են սխալ մեկնաբանում ու կիրառում:

Ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, որպեսզի իմ խոսքը մերկապարանոց չթվա: ՍԴ-ն բազմաթիվ սահմանադրական նորմեր սխալ է մեկնաբանում ու կիրառում, ու այդ սխալները հաճախ հասնում են աբսուրդի աստիճանի: Իմ օրինակներից պարզ կդառնա, որ Սահմանադրության տեքստը ոչ մի կապ չունի Հայաստանում առկա իրավական պրոբլեմների հետ: Օրինակ, Սահմանադրության 129-րդ հոդվածը կարգավորում է ՀՀ նախագահի մասնակցությունը օրենսդրական գործընթացին և ասում, որ ԱԺ կողմից ընդունած օրենքը ՀՀ նախագահը ստորագրում և հրապարակում է 21-օրյա ժամկետում: Սա հիմնական լիազորություն է ՀՀ նախագահի՝ օրենսդրական գործընթացի շրջանակում: Այս նորմը նշանակում է, որ ՀՀ նախագահն ունի խորհրդարանի ընդունած օրենքը ստորագրելու և հրապարակելու լիազորություն, և դա պետության գլուխների ավանդական լիազորություն է: Նա այս տեսանկյունից կարող է ընդամենը երկու բան անել. Կամ ստորագրում է և հրապարակում օրենքը, եթե այդ օրենքի սահմանադրականության խնդիր չի տեսնում, որովհետև նախագահն իրավունք չունի չստորագրելու Սահմանադրությանը համապատասխանող օրենքը։ Իսկ եթե նա օրենքը համարում է Սահմանադրությանը հակասող, ապա իրավունք չունի այն ստորագրելու, որովհետև կխախտի Սահմանադրությունը:  Այստեղից բխում է, որ եթե ՀՀ նախագահը իրեն ներկայացված օրենքը համարում է հակասահմանադրական, ապա պետք է մերժի դրա ստորագրումը և այդ դեպքում Սահմանադրության պահանջով նա պարտավոր է դիմել Սահմանադրական դատարան: Այսինքն Հանրապետության նախագահը չի կարող ասել՝ ես պարզապես չեմ ստորագրում օրենքը, նա կարող է չստորագրել միայն մեկ պատճառաբանությամբ, որ օրենքը հակասահմանադրական է: Այդ դեպքում նա պետք է դիմի ՍԴ: Հետևաբար, 129-րդ հոդվածի տեքստից արդեն ակնհայտ է, որ Հանրապետության նախագահն ունի երկու լիազորություն․ կա՛մ ստորագրում և հրապարակում է օրենքը, կա՛մ մերժում է ստորագրումը և դիմում է ՍԴ:

Նույն հոդվածի 2-րդ մասն ասում է, որ եթե ՍԴ-ն որոշում է, որ օրենքը համապատասխանում է Սահմանադրությանը, ապա ՀՀ նախագահը պարտավոր է ստորագրել ու հրապարակել օրենքը: Սա շատ տրամաբանական է: Եվ նույն հոդվածի 3-րդ մասն ասում է՝ եթե Հանրապետության նախագահը չի կատարում այդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված պահանջները, այսինքն՝ ո՛չ ստորագրում ու հրապարակում է, ո՛չ էլ դիմում է ՍԴ, այդ դեպքում օրենքը ստորագրում ու հրապարակում է ԱԺ նախագահը: Սահմանադրական դատարանն այս նորմը խեղաթյուրել է և ասում է հետևյալը. ՀՀ նախագահն ունի երեք լիազորություն. կա՛մ ստորագրում օրենքը, կա՛մ չի ստորագրում և դիմում է ՍԴ, կա՛մ էլ ՀՀ նախագահն ունի ոչինչ չանելու լիազորություն: Հիմա Սահմանադրության տեքստը մեղավո՞ր է, որ ՍԴ-ն այսպիսի աբսուրդ մեկնաբանություն է տալիս այս նորմին: Ինչպե՞ս կարող է պետության բարձրագույն պաշտոնատար անձը ունենալ ոչինչ չանելու լիազորություն: Սա ի՞նչ աբսուրդ է: Ու այդ սխալ պատկերացումը իմ կարծիքով ՍԴ-ում ձևավորվել է 129-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա, որտեղ ասվում է, որ եթե ՀՀ նախագահը ո՛չ ստորագրում է, ո՛չ դիմում է ՍԴ, օրենքը ստորագրում է ԱԺ նախագահը: Սրանից ՍԴ-ն հետևություն է արել, որ Հանրապետության նախագահը հանգիստ կարող է ոչինչ չանել: Բայց դա հիմնովին սխալ և աբսուրդ մոտեցում է, որովհետև ՀՀ նախագահը իրավունք չունի չստորագրելու Սահմանադրությանը համապատասխանող օրենքը և երկրորդ, իրավունք չունի ստորագրելու Սահմանադրությանը հակասող օրենքը: Հետևաբար, ոչինչ չանելու լիազորության տեղ այստեղ չի մնում: Նախագահը չի կարող ասել՝ չեմ ստորագրում, բայց չեմ էլ դիմում ՍԴ:  Ի դեպ, ՀՀ նախագահն իր մի քանի ելույթներում ասել է և պրակտիկայում էլ նորմը մեկնաբանել է այնպես, ինչպես ՍԴ-ն է ասում: Ամեն ինչ սկսվել է հենց նախագահից, որը մտածել է, որ ինքն իրավունք ունի ոչինչ չանելու: Հանրապետության նախագահն իր մի քանի ելույթներում ասել է՝ ես օրենքը հակասահմանադրական չեմ համարում, բայց ես կարծում եմ, որ օրենքը աննպատակահարմար է, այս պահին նման օրենք ընդունելը ճիշտ չէ, դրա համար չեմ ստորագրում: Այստեղ եթե գոնե տարրական սահմանադրական իրավունք իմացող իրավաբան լինի ՍԴ-ում և նախագահի աշխատակազմում, ապա այդ իրավաբանը կիմանա, որ ՀՀ նախագահ ունի միայն օրենքի սահմանադրականությունը ստուգելու լիազորություն, և չունի օրենքի քաղաքական նպատակահարմարությունը ստուգելու լիազորություն: Նման լիազորություն ունի միայն ԱԺ-ում ներկայացված քաղաքական մեծամասնությունը: Եթե ԱԺ-ն որոշել է ընդունել այդ բովանդակության օրենք, ինչքան էլ նախագահը մտածի, որ քաղաքական տեսանկյունից դա նպատակահարմար չէ, նա պարտավոր է ստորագրել օրենքը: Բայց քանի որ Հայաստանի ՍԴ-ում և նախագահի աշխատակազմում չկա մի իրավաբան, որը գիտի, թե ՀՀ նախագահը օրենքի ինչը կարող է ստուգել՝ սահմանադրականությունը, նպատակահարմարությունը, կամ սահմանադրականությունը ստուգելիս նախագահն ունի օրենքի միայն ձևակա՞ն սահմանադրականությունը, թե՞ նաև նյութական սահմանադրականությունը  ստուգելու իրավունք, ուստի այսպիսի շիլաշփոթ է ստեղծվում, և Սահմանադրությունը խեղաթյուրվում է:

-Ստացվում է, որ նախագահը Սահամանադրությամբ իրեն տրված լիազորություններից չի օգտվո՞ւմ:

-Իհարկե, ու դրանից հետո դժգոհում է, թե Սահմանադրությունն ինձ  ոչ մի հնարավորություն չի տալիս, երբ որ հենց ինքը սկսել է խեղաթյուրել իրեն վերաբերող սահմանադրական դրույթը, ու դա հետո հաստատվել է ՍԴ որոշմամբ: Ինչպե՞ս մարդը կարող է դժգոհել, որ Սահմանադրությունն իրեն բավարար լիազորություններ չի տալիս, բայց միաժամանակ հրաժարվել այն լիազորությունից, որը հաստատ ունի՝ այն է՝ դիմել ՍԴ: Իր քայլով ՀՀ նախագահը կոպիտ կերպով խախտել է Սահմանադրությունը: Նա իրավունք չունի չստորագրելու իր կարծիքով Սահմանադրությանը համապատասխանող օրենքը:

Նաև երկրորդ օրինակը բերեմ, թե ինչպես է խեղաթյուրվում Սահմանադրությունը: 169-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետը կարգավորում է անհատական դիմումը ՍԴ-ում, և ըստ այդ նորմի անհատական դիմումը թույլատրելի է, եթե դիմումատուն վիճարկում է իր հիմնական իրավունքների խախտումը: Այսինքն ով անհատական դիմում է ներկայացնում ՍԴ, պետք է  իր դիմումում դատարանի համար համոզիչ կերպով շարադրի, որ խախտվել են իր հիմնական իրավունքները: Պրակտիկան ցույց է տալիս, որ այս տարրական բանը, որ բառացի գրված է այդ հոդվածում, ոչ միայն մեր փաստաբանները չեն հասկանում, այլ նաև չի հասկանում մեր ՍԴ-ն, որն արդեն 15 տարի անհատական դիմումներ է քննում: ՍԴ-ն քննության է ընդունում անհատական դիմումներ, որտեղ դիմումատոն ոչ  թե վիճարկում է իր հիմնական իրավունքների խախտումը, այսինքն իր վիճարկած նորմատիվ ակտի համապատասխանությունը հիմնական իրավունքներին, այլ վիճարկում է այդ նորմատիվ ակտի համապատասխանությունը Սահմանադրության այլ դրույթներին, ասենք իրավական պետության սկզբունքին, համաչափության սկզբունքին: Բայց չի ասում, թե իր որ հիմնական իրավունքն է խախտվել: Սա աբսուրդ է: Ավելին, քանի որ ՍԴ-ն այս տարրական բանը չի պատկերացնում, նա բավարարում է նաև այն անհատական դիմումները, որոնցով ինքը որևէ հիմնական իրավունքի խախտում չի արձանագրել: ՍԴ-ն իր որոշման մեջ որևէ տեղ չի ասում, որ խախտվել է որևէ հիմնական իրավունք, բայց բավարարում է անհատական դիմումը: Սրանից ավելի մեծ աբսուրդ հնարավոր չէ պատկերացնել: Պատճառն այն է, որ մեր իրավաբանները մեծ մասամբ սխալ, թերի գիտելիքներ ունեն սահմանադրական իրավունքից: Նրանք չգիտեն, թե որ դեպքում պետք է դիմումը բավարարվի: Նրանք պետք է իմանան, որ դիմումը պարտադիր պետք է բավարարվի, եթե այն թույլատրելի է ու հիմնավորված: Նրանք պետք է իմանան՝ որոնք են անհտական դիմումի թույլատրելիության նախապայմանները ու որոնք են անհատական դիմումի հիմնավորվածության նախապայմանները: Հայաստանում կարող եք գտնել 1-2 իրավաբան, որոնք իմանային, ինչ ես հիմա բացատրում եմ: Դրանք այն իրավաբաններն են, որոնք ծանոթ են գերմանական իրավունքին: Եվ այս տիպի իրավաբանական համայնք ունեցող երկրում քննարկում են՝ Սահմանադրությունը փոխե՞նք, թե՞ չփոխենք: Ի՞նչ տարբերություն, թե ինչ կգրվի Սահմանադրության մեջ, եթե դու այն սխալ ես մեկնաբանելու ու սխալ ես կիրառելու հիմնականում քո վատ իրավաբանական գիտելիքների պատճառով:

-Հատկապես պատերազմից հետո շատերն ասում էին, որ Սահմանադրությունը շիլաշփոթ է ստեղծում գերագույն գլխավոր հրամանատարի հետ կապված, ՊՆ-ի ու գլխավոր շտաբի լիազորությունների հետ կապված հարցերում: Շատերը դա հաշվի առնելով են փոփոխությունների անհրաժեշտություն տեսնում:

-Դա ոչ  նշանակություն չունի, որովհետև մեկ է՝ ինչ-որ մի դեպքում վեճ է ծագում, վեճը հասնելու է դատարան, ու դա դատարանը պետք է լուծի: Ու երբ այդ դատարանը սահմանադրական իրավունքից բան չի հասկանում, ինքը չի կարող այդ վեճը ճիշտ լուծխել: ՍԴ-ն արդեն ուղիղ 26 տարի ստուգում է օրենքների սահմանադրականությունը, բայց ինքը չգիտի՝ դա ինչպես պետք է արվի: Ես իմ հարցազրույցներում, ելույթներում, մարդկանց հետ խոսելիս, իմ գրառումներում անընդհատ գրում եմ այս ամենը, բայց տեղ չի հասնում: Մարդիկ ամենայն հավանականությամբ չեն հավատում, որ ես ճիշտ եմ ասում: Ինչպե՞ս կարող է մեկը հավատալ, որ ՍԴ-ն 26 տարի օրենքի սահմանադրականություն է ստուգում, բայց չգիտի՝ դա ինչպես անել: Ու սա փաստ է: Հետևաբար, ՍԴ-ի յուրաքանչյուր որոշում օրենքի սահմանադրականության վերաբերյալ միշտ սխալ է: Վերջնական արդյունքը կարող է պատահաբար ճիշտ լինել, որովհետև երկու տարբերակ կա. կա՛մ պետք է ասի օրենքը հակասում է Սահմանադրությանը, կա՛մ համապատասխանում է: Բայց թե ինչու է օրենքը հակասահմանադրական կամ  համապատասխանում Սահմանադրությանը, ՍԴ-ի պատճառաբանությունները իր ցանկացած որոշման մեջ վերից վար սխալ են: Բայց այնպես չէ, որ հատուկ ՍԴ-ում նշանակվել են այն դատավորները, որոնք սահմանադրական իրավունքից բան չեն հասկանում: Վերջին 26 տարում ՍԴ-ում երևի 20-ից ավելի դատավոր է աշխատել, բայց մակարդակը նույնն է: Իսկ ՍԴ-ն ցանկացած երկրում արտացոլում է այդ երկրի իրավաբանական համայնքի ընդհանուր մակարդակը: Այստեղից կարելի է հետևություն անել, որ մեր իրավաբանները իրավունքի մասին ունեն կիսատ-պռատ, մեծ մասամբ սխալ  ու խեղաթյուրված պատկերացում ու գիտելիքներ: Ու դա ցույց է տվել նաև իմ դասախոսական աշխատանքը Սլավոնական համալսարանում։ Ինչքան էլ իմ խոսքերը ոմանց համար տհաճ լինեն, ոմանք կարող են վիրավորվել, բայց ի վերջո, պետք է նայել իրականության աչքերին ու խոստովանել, որ մենք այս ոլորտում լրջագույն պրոբլեմ ունենք: Հայաստանում իրավաբանական կրթությունը աղետալի վիճակում է: Մարդիկ պետք է գոնե իրենք իրենց ներսում խոստովանեն, որ այդպես է: Ես հասկանում եմ, որ յուրաքանչյուր իրավաբանի համար տհաճ է խոստովանել, որ ինքը 5-6 տարի կամ ավելի, անիմաստ կորցրել է հայկական բուհերում ու բան չի սովորել՝ վճարելով բավականին բարձր ուսման վարձ: Դա նաև մարդու մասնագիտական պատիվն է վիրավորում, բայց ի վերջո, պետք է այդ մասին խոսել: Եթե մենք պրոբլեմը չենք գիտակցում, այդ պրոբլեմը չի լուծվի, որովհետև մենք չենք իմանա, որ այդպիսի պրոբլեմ կա ու դրա լուծման ուղղությամբ ոչինչ չենք ձեռնարկի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում