Sunday, 12 05 2024
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը

Տիգրան Սարգսյանի «զրո» գործոնը

Անվիճելի է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը գրեթե զուրկ է քաղաքական ազդեցությունից: Ավելին` նրա գործունեությունը, քաղաքական անցուդարձին գրեթե կամ բացարձակապես չմիջամտելը, բացառապես «դասախոսական» գործառույթների իրականացմամբ և տնտեսական հարցերով զբաղվելը վկայում են, որ Տիգրան Սարգսյանն ինքն էլ գիտակցում է իր քաղաքական ազդեցության բացակայությունը:Ակնհայտ է նաև, որ վարչապետության երեք տարիների ընթացքում նա չփորձեց էլ քաղաքական հավակնություններ դրսևորել և ջանք չթափեց քաղաքական ազդեցություն ձեռք բերելու համար:

Դա վկայում է կամ այն մասին, որ Տիգրան Սարգսյանն այդ հարցում գիտակցում է իր հնարավորությունների սահմանն ու ավելորդ հավակնություն դրսևորելով չի փորձում բարդացնել իր համար առանց այդ էլ բարդ իրավիճակը, կամ նա պարզապես Սերժ Սարգսյանից ունի բավականաչափ երաշխիքներ, որ իր, այսինքն` Սերժ Սարգսյանի քաղաքական ազդեցությունը կբավականացնի երկուսին էլ, և Տիգրան Սարգսյանը կարիք չունի դրա մասին մտահոգվելու կամ դրա վրա մտածելու համար ավելորդ ժամանակ ծախսել: Բայց դրան զուգահեռ, թեև ակնհայտ է վարչապետի քաղաքական «բացակայությունը», նույնքան ակնհայտ է նաև, որ նա այդուհանդերձ քաղաքական գործոն է Հայաստանի ներիշխանական համակարգում, ընդ որում` բավական զգալի քաղաքական գործոն, այլապես Սերժ Սարգսյանը համաշխարհային ճգնաժամի պատճառով վաղուց էր նրան դարձրել քավության նոխազ ներքին տնտեսական հարցերում:

Հազիվ թե Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին պահում է այն բանի համար, որ հավատում է նրա բարեշրջումների մեխանիկային կամ անձամբ անվերապահ դրանց կողմնակիցն է: Իրականում Սերժ Սարգսյանն է, թերևս, նույն պատճառը, որ Տիգրան Սարգսյանի հռչակած «նպատակները» այդպես էլ մնում են զուտ «տեսական պարապմունքների» շրջանակում և չեն կիրառվում պրակտիկայում: Այնպես որ, գրեթե աներկբա է, որ Տիգրան Սարգսյանին առ այսօր պահելու միակ շարժառիթը քաղաքական է, հետևաբար Տիգրան Սարգսյանը կամա, թե ակամա հանդիսանում է քաղաքական գործոն:

Նախ` բանն այն է, որ փոխելով վարչապետին, Սերժ Սարգսյանն ինքնաբերաբար, ակամայից հերքելու է իր իսկ իշխանության ձեռքով նրբորեն տարածվող այն մտայնությունը, որ Հայաստանի ներկայիս տնտեսական և քաղաքական խնդիրների արմատը ընկած է Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջանում: Միարժեք է, որ իշխանությունը տարբեր, ընդհուպ իշխանությանը դե յուրե շատ մոտ կանգնած աղբյուրների միջոցով նրբանկատորեն և զգուշությամբ մթնոլորտը լցնում է այդ մտայնությամբ: Պաշտոնանկ անելով Տիգրան Սարգսյանին` Սերժ Սարգսյանը, փաստորեն, իր իսկ ձեռքով «արդարացնելու» է Ռոբերտ Քոչարյանին: Թերևս շատ քիչ հավանական է, որ այժմ Սերժ Սարգսյանը գնա այդ քայլին և չգիտակցի համակարգում իր «լեգիտիմության» համար դրա հարուցելիք վտանգը: Առավել ևս, որ մի վարչապետ փոխելով` Սերժ Սարգսյանը հետագայում ստիպված է լինելու արդեն գնալ պերմանենտ ինքնարդարացումների հոգեմաշ ճանապարհով:

Մինչդեռ նրա ճանապարհին արդեն իսկ բավական են հոգի մաշող երևույթներն ու խնդիրները, ուր մնաց մեկն էլ ավելացնի իր իսկ ձեռքով: Առավել ևս, խոսք չի կարող լինել Տիգրան Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանով փոխարինելու մասին: Սերժ Սարգսյանն այդ քայլին կգնա միայն հարկադրված լինելու պարագայում: Մինչդեռ ակնհայտ է, որ նրան, թե՛ ինչ-որ առումով ընդդիմությունը երկրի ներսում, թե՛ նաև միջազգային հանրությունը, հնարավորինս «օժանդակում» են, որպեսզի գոնե այդ անհրաժեշտության, այսինքն` ըստ էության իշխանությունը Ռոբերտ Քոչարյանին հետ վերադարձնելու անհրաժեշտության առաջ Սերժ Սարգսյանը չկանգնի:
Պաշտոնանկ անելով Տիգրան Սարգսյանին` Սերժ Սարգսյանը փաստացի նաև հրապարակավ իր վրա է վերցնելու, այսպես ասած, բարեփոխիչ իշխանություն ձևավորելու գործի տապալման պատասխանատվությունը:

Բանն այն է, որ իշխանության մեջ կամ մերձ նա հազիվ թե կարողանա գտնել Տիգրան Սարգսյանից ավելի հարմար, ինտելեկտուալի, նորովի մտածողի, «բարեշրջող» իմիջով կերպար: Հետևաբար, վարչապետի որևէ այլ նշանակում ենթադրելու է այդ «կուրսի» տապալման հրապարակային խոստովանություն: Հազիվ թե Սերժ Սարգսյանն այժմ լինի այն դիրքում, որ թույլ տա իրեն այդպիսի կերպարի գոնե ձևական գոյությունից հրաժարվելու ճոխություն: Իսկ դրանից բացի, Տիգրան Սարգսյանի վարչապետությունն ինչքան էլ որ շարունակում է մերժելի մնալ իշխանության շրջանակներից զգալի մասի համար, այդուհանդերձ նա շարունակում է լինել կոմպրոմիսային տարբերակ:

Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանը որևէ ներիշխանական խմբի կամ կլանի մոտ չի ընկալվում որպես մրցակից կլանի ներկայացուցիչ: Այսինքն` ի դեմս Տիգրան Սարգսյանի, ներիշխանական որևէ թև կամ խմբավորում չի համարում, որ դիմացինը առավելության է հասել իր նկատմամբ: Այդ իմաստով էլ Տիգրան Սարգսյանը հանդիսանում է քաղաքական մի գործոն, որը թեև ներիշխանական պայքարը, թեկուզ միայն վարչապետի պաշտոնի համար, պահում է միշտ թարմ և թեժ վիճակում, բայց գոնե այդ պայքարի հավակնորդներին զերծ է պահում անելանելիության կամ ձախողման զգացումից: Իսկ ներիշխանական որևէ թևի կամ խմբի մոտ եթե առկա լինի այդօրինակ զգացում, ապա դժվար է կանխատեսել, թե դա ինչ հետևանք կարող է ունենալ և ինչ ներիշխանական պրոցեսներ կարող է գեներացնել առանց այն էլ «գենեսիզի» ակտիվ փուլում գտնվող իշխանության բուրգում: Թերևս, այդ ամենից ելնելով` Սերժ Սարգսյանի համար այժմ ամենաանցանկալին կլինի հենց վարչապետի փոփոխությունը, իսկ եթե փոփոխություն մոտ ապագայում, այդուհանդերձ, եղավ, ապա դրանից կարելի է եզրակացնել, թերևս, որ անցանկալին Սերժ Սարգսյանի համար արդեն եղել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում