Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Վարչապետի հանդիպումը բանկիրների հետ. Հայաստանը պատրաստվու՞մ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ աշխատանքային ընթրիք է  ունեցել Հայաստանի բանկերի ղեկավարների հետ: Ընթրիքի մասին պաշտոնական հաղորդագրությունը բավականին համեստ է և համառոտ: Վարչապետը նշել է Հայաստանի բանկային համակարգի կայունության և կենսունակության մասին, արձանագրելով, որ այն դրսևորվել է ճգնաժամային իրավիճակներում, և քննարկվել են համակարգի առաջընթացի հարցեր, ինչը կօգնի տնտեսության զարգացմանը:

Նախօրեին հրապարակված հոդվածում անդրադարձ էի կատարել համաշխարհային տնտեսության մեջ առկա տագնապալի միտումներին, որ արձանագրել էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը, կոչ անելով պատրաստ լինել 2022 թվականին համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերին: Այդ ռիսկերին պատրաստ լինելը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության համար, մինչև անգամ ռազմա-քաղաքական անվտանգային նկատառումներից ելնելով, ոչ միայն զուտ սոցիալ-տնտեսական:

Հայաստանի տնտեսությունը 2021  թվականին հետպատերազմական շոկից հարաբերական կայունության անցման փուլում էր ու շատ կարևոր է, որ այդ փուլը երկարի՝ ամրացման աշխատանքների համար: Բանկային համակարգն այստեղ անշուշտ ունի առանցքային դերակատարում,սակայն միաժամանակ հարկ է նկատել, որ իրավիճակն այդ առումով երկիմաստ է, ընդ որում շատ վաղուց՝ համակարգի կայացման շրջանից: Հայկական ֆինանսա-բանկային համակարգը իսկապես կայուն է և դա դրսևորվել է թե 2008-09 թվականների ճգնաժամում, թե հետագայում բարդ իրավիճակներում: Սակայն, ինչպես նկատում են նաև շատ մասնագետներ, այդ կայունությունը որոշակի իմաստով ապահովվում է նաև տնտեսության հետ կապի հաշվին: Այլ կերպ ասած, մշտապես թույլ է եղել Հայաստանի բանկային հատվածի և իրական տնտեսության կապը, ասել է թե՝ բանկային ներդրումները տնտեսության իրական հատված: Սա  իհարկե ունի իր զգալիորեն օբյեկտիվ պատճառներն էլ, պայմանավորված Հայաստանի տնտեսության փոքր շուկայով և բարձր ռիսկայնությամբ: Բանկերը բնականաբար չեն ուզում գնալ անհամաչափ ռիսկերի, քանի որ դրանք կարող են բերել հենց բանկային անկայունության ու ֆինանսական համակարգի փլուզման: Իսկ ֆինանսական համակարգի փլուզումը թերևս աղետ է ամբողջ տնտեսության համար: Մյուս կողմից, տնտեսական հնարավոր ճգնաժամերում մեծանում է փողի կարիքը:

Իսկ բանկային համակարգը դրա աղբյուրներից մեկն է: Արդյո՞ք վարչապետի և բանկերի ղեկավարների հետ հանդիպումը շոշափել է այդ հարցերը: Թեև, իհարկե այդ իմաստով քննարկելիք թեմաները շատ ավելին են: Մասնավորապես, Եվրամիությունը Հայաստանի համար նախատեսել է 2,6 միլիարդ եվրոյի հնգամյա ֆինանսական հատկացումների փաթեթ, կամ տարեկան մոտ կես միլիարդ եվրո, ինչը մեծ թիվ է Հայաստանի տնտեսության համար և կարևոր է դրա մարսողությունն ապահովելը: Իսկ այստեղ բանկային համակարգի դերը լինելու է մեծ, որպես տնտեսության հետ այդ փողի կապի խողովակ, այդ թվում նաև բովանդակային իմաստով, այսինքն տնտեսական գաղափարների, նախաձեռնությունների, որոնք թույլ կտան առավել արդյունավետ իրացնել այդ միջոցները: Սա լուրջ խնդիր է, որովհետև ԵՄ-ը ոչ թե նվեր է տալու Հայաստանին «Ձմեռ պապու» տրամաբանությամբ, այլ դիտարկելու է ներդրումային առաջարկները, հետևաբար ակնկալելու է տնտեսական համարժեք որակ: Այստեղ Հայաստանի տնտեսական կյանքի կայացած ինստիտուտներից մեկի դերը լինելու է իսկապես բարձր: Կա իհարկե ավելի լայն օրակարգ, որի շուրջ թերևս այսօր իսկ պետք է մտածի հայկական ֆինանսա-բանկային ոլորտը և ձևավորվի գործակցություն կառավարության հետ: Ռեգիոնը բացարձակ հեռու է իհարկե բացվելուց՝ թե հաղորդուղիների ապաշրջափակման եռակողմ գործընթացի, թե հայ-թուրքական քննարկումների առումով, սակայն դրանց հնարավոր դրական ընթացքին պետք է պատրաստվել արդեն այսօրվանից, կամ անգամ երեկվանից: Իսկ Հայաստանի բանկային համակարգը այդ իմաստով թերևս լինելու է հայկական մրցունակության առանցքային օղակներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում