Sunday, 12 05 2024
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»

Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումը դրական հետևանքներ կունենա

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը

Պարոն Էստուկյան, Նոր տարվա նախօրեին Թուրքիայի դատախազությունը խորհրդարան է ներկայացրել մի ծավալուն ռեզյումե, որով միջնորդում է 28 ընդդիմադիր պատգամավորներին, այդ թվում Կարո Փայլանին, զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից։ «Հանցագործությունների» ցանկում նաև Հայոց ցեղասպանությունը դատապարտելու մասին ընդդիմադիրների կոչերն են։ Նշվում է, որ Էրդողանին խիստ վրդովեցրել է այն, որ ապրիլի 25-ին Կարո Փայլանը մեջլիս է ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը: Ի՞նչ վտանգներ եք տեսնում, որքանով են նրանք հայամետ դիրքորոշում ունեցող պատգամավորներ:

Նրանց մեծամասնությունը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներ են, իսկ այդ կուսակցությունը հայամետ է: Դա այն կուսակցությունն է, որին անդամակցում է նաև Կարո Փայլանը: Այդ 28- անուններում իր անունն էլ կա: Սա նորություն չէ, այլ շարունակվող գործընթաց: Հիմա ուզում են նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել: Այդ վտանգը կա և ընտրություններին ընդառաջ նման քայլերի սպասում էինք: Տեսնենք՝ ինչ զարգացումներ կլինեն, անցյալում նման բաներ գործադրվեցին և բազմաթիվ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկեցին:

Ըստ էության, ոչ միայն Կարո Փայլանը, այլ նաև մյուս պատգամավորները հայամետ դիրքորոշում ունե՞ն:

Այդ կուսակցությունն ընդհանրապես այդ դիրքորոշումն ունի, Ցեղասպանությունը ճանաչող, ամեն տարի հիշատակող կուսակցություն է, ոչ միայն Կարո Փայլանը, այլ ամբողջ կուսակցությունը:

Հնարավո՞ր է՝ Էրդողանի այս դիմումը բավարարվի: Ի՞նչ է սպառնում այդ պատգամավորներին:

Այո, հավանական է, եթե այն խորհրդարանի օրակարգում ընդգրկված է, պատգամավորների մեծամասնությամբ իրենք կարող են դա անել: Իշխող կուսակցությունը և նրա հետ համագործակցող կուսակցությունը միասին խորհրդարանում բավարար ձայներ ունեն այդ որոշումն անցկացնելու համար:

Սա որոշակի դժգոհություն չի առաջացնո՞ւմ հանրության շրջանում:

Այդ կուսակցության անդամների նկատմամբ դատեր են բացվել Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած լինելու համար: Թուրքիայի պատժական օրենքի տխրահռչակ 301-րդ հոդվածի գծով արդեն մեղադրանքներ են հարուցված:

Այսինքն այդ պատգամավորներին կարող են անգամ ազատազրկե՞լ:

Մենք այս պահին ոչինչ ասել կամ անել չենք կարող, պետք է սպասենք դեպքերի զարգացմանը: Անշուշտ նրանք պետք է աղմկեն, մերժեն մեղադրանքը, բայց թե արդյունքի վրա դա ինչ ազդեցություն կունենա, կարծում եմ՝ ոչ մի: Մինչև այսօր բազմաթիվ ընտրված քաղաքապետներ պաշտոնանկ են արվել ապօրինի կերպով: Այսօր Թուրքիայի դատական համակարգն ամբողջությամբ քաղաքականացված է, դատարաններն Էրդողանի կառավարության հսկողության տակ են, հետևաբար որևէ այլ ձևով արդարության հասնել հնարավոր չէ:

Ինչպե՞ս եք գնահատում, որ առաջիկայում տեղի է ունենալու Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը:

Ես կարծում եմ՝ Մոսկվայում նախատեսված այդ հանդիպումը դրական հետևանքներ կունենա, որովհետև նրանք պետք է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզը պատրաստեն: Սա իրենց առաջին հանդիպումն է լինելու և կարծում եմ՝ հետզհետե արդյունքները պետք է տեսնենք:

Այսինքն ավելի շատ դրական են սպասումներն այդ հանդիպումից:

Այո, իհարկե, դրական են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում