Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

ՏԻՄ այս համակարգը պետք է փոխվի. մեկ մանդատի տարբերությամբ 5 տարի կառավարելն անկայունության աղբյուր է

Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում ՏԻՄ ընտրություններից բավական ժամանակ է անցել, սակայն ընտրություններից հետո տեղի ունեցող զարգացումները չեն հանդարտվում: Մինչև հիմա շատ համայնքներում ավագանիներ չեն ձևավորվել, որոշ դեպքերում դատական գործընթացներ կան, որոշ տեղերում ձայների առավելություն ստացած թեկնածուն կալանավորվել է: Շատ համայնքներում չկա կայուն մեծամասնություն, արհեստական կոալիցիաներ են ստեղծվում, որոնց մասնակցում են նաև օրերի ընթացքում ձևավորված քաղաքական ուժերը: Շատ հաճախ ոչ թե քաղաքական ուժերի թեկնածուներն են ներկայացված ավագանիներում, այլ կոնկրետ անձանց անվան շուրջ հավաքված, այսպես կոչված, քաղաքական ուժերը:

Մասնավորապես, Վարդենիսում 27 հոգանոց ավագանու 14 անդամները նիստ են արել, իրենց թեկնածուին համայնքապետ են ընտրել, սակայն ՔՊ-ն, որն ունի 13 մանդատ չի մասնակցել նիստերին, հիմա էլ ոստիկանությունն արգելում է ավագանու անդամներին մուտք գործել համայնքապետարանի շենք ու նիստ անցկացնել, ՔՊ-ն էլ համարում է, որ ինքն է հաղթողը:

Փարաքարում թեև ՔՊ-ն ու «Դավիթ Մինասյան» դաշինքը միասին ունեն 11 մանդատ և կարող են իրենց թեկնածուին ընտրել համայնքի ղեկավար, սակայն «Ապրելու երկիրը» բոյկոտում է նիստերը, համարում, որ իրենց թեկնածուն է ընտրվել համայնքապետ, որի հետևանքով Փարաքարի ավագանու նիստը չի կայանում: Իսկ Վեդիում էլ ընդհանրապես նոր ընտրություններ են նշանակվել:

Այս առնչությամբ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս ամենի պատճառն այն է, որ գործող համակարգը շատ զգայուն է, և եթե այն չփոխվի, հետագայում ևս նման խնդիրների առջև ենք կանգնելու.

«Այնտեղ որտեղ 50+ տոկոս չի լինում, ամեն տեղ նման խնդիրներ կարող են ծագել: Շատ ռիսկային ու զգայուն կառավարման համակարգի հետ գործ ունենք: Կարծում եմ՝ պետք է փոխել այս համակարգը: Տարբեր գործիքներ կան աշխարհում: Օրինակ, Երևան քաղաքի ընտրություններում կար բոնուսի համակարգը, այսինքն եթե որևէ ուժ 40 տոկոսից ավելի ձայն է հավաքում, բայց չի հասնում 50 տոկոսի, նրան տրվում էր մանդատների մեծ մասը, որ նա մեծամասնություն կազմի: Այլ տարբերակներ էլ կան, օրինակ, Վրաստանում ընտրությունների երկրորդ փուլ է լինում, որ այսպիսի խնդիրներ չծագեն: Հայաստանում երկրորդ փուլ չկա:

Մինչ այս ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարն ուղիղ ընտրություններով էր ընտրվում, բացի Երևանից, Գյումրիից ու Վանաձորից: Հիմա բացի նրանից, որ ընտրությունները  համամասնական ընտրակարգով են, նաև համայնքի ղեկավարն անուղղակի է ընտրվում: Եթե համայնքի ղեկավարն ուղիղ ընտրվեր, իսկ ավագանին համամասնական ընտրակարգով, էլի որոշակի կայունություն կլիներ:

Ես կարծում եմ՝ ընտրական մեխանիզմներում պետք է փոփոխություններ մտցվեն. Կամ բոնուսի համակարգ, կամ երկրորդ փուլ, կամ մի քանի տեղ թողնվի, որ մեծամասնական կարգով ընտրվեն, և մեծամասնական ընտրվածների հետ մեծամասնություն ձևավորվի:

Մեզ մոտ դեռ այդ մշակույթը չկա, կուսակցություններից շատերն արհեստական են մասնակցում, և նման խնդիրների առաջ ենք կանգնում: Մեկ մանդատի տարբերությամբ 5 տարի կառավարելն անկայունության աղբյուր է»,-ասաց Երիցյանը:

Անդրադառնալով Վանաձորին, որտեղ առավելագույն ձայներ հավաքած համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է, Նա ասաց. «Վանաձորում դատարանի որոշմամբ արգելանք է դրվել նիստերի անցկացման վրա, ինչն ինձ համար մի քիչ անհեթեթ է, որովհետև նույն «Լուսավոր Հայաստանը» մի անգամ դիմել էր վարչական դատարան, իսկ վարչական դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ: Իսկ հիմա ուրիշ հայցով են դիմել ու անհասկանալի է, թե ինչ իրավիճակ է հիմա: Հայտնի չէ, թե այդ դատական գործի էությունը որն է, և դատարանը ինչից ելնելով է արգելանք դրել ավագանու նիստերի վրա»:
Հարցին, թե պատահական եք համարում, որ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ հետապնդումն սկսվեց հենց այն ժամանակ, երբ նա ընտրություններում հաղթանակ տարավ, Էմին Երիցյանը պատասխանեց. «Դա անընդունելի է ընդհանրապես, որ ընտրված անձը գտնվում է անազատության մեջ: Եթե անգամ կա քրեական գործ, դա կարող է սովորական ընթացքով գնա, և մարդն ազատությունից չզրկվի»:

Ինչ վերաբերում է Փարաքարում ստեղծված իրավիճակին, նա ընդգծեց. «Այստեղ թիմերը ձայներ հավաքել են ամեն մեկը մի բնակավայրի վրա կենտրոնանալով, այստեղ միջբնակավայրային մրցակցության բաղադրիչն էլ կա: Դա է նաև խնդիրը, որ հակադրությունը սուր է: Փարաքարի խնդիրն այն է, որ կողմերը փորձեն լեզու գտնել: Փարաքարում մեծամասնություն գոյություն ունի, բայց քանի որ այստեղ գյուղական բնակավայրերը համարժեք են, միջբնակավայրային լարվածություն առաջանում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում