Sunday, 12 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Ճիշտ կանեն խնդիր ունեցող քաղաքացիները արագ լքեն ՌԴ տարածքը. Կարող են ցմահ զրկվել մուտքի հնարավորությունից

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ գործընկեր փորձագետ, Միգրացիայի հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

Ռուսաստանի ՆԳՆ-ն օրերս հայտարարել է, որ օտարերկրյա քաղաքացիները հունվարի 1-ից ապօրինի աշխատանքային գործունեության համար կարող են ոչ միայն տուգանվել, այլև արտաքսվել երկրից: Նշվում է, որ աշխատանքային միգրանտների համար ՌԴ նախագահի կողմից սահմանված ժամանակավոր միջոցառումները կավարտվեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ին: Ի՞նչ է սպասվում Հայաստանի այն քաղաքացիներին, որոնք ապօրինի գտնվում են ՌԴ-ում:

Այս որոշման մասին դեռևս 6 ամիս առաջ հայտարարվել էր: Այսինքն այն ուժի մեջ է մտել հայտարարվելուց 6 ամիս հետո: ԱՅս 6 ամսվա ընթացքում անընդհատ դրա մասին խոսվել է, զգուշացվել է, 3 ամիսը մեկ հայտարարություններ են եղել: Ես  ինքս հարցազրույցներում դրա մասին տեղեկացրել եմ, որ այդ խստացումները լինելու են անօրինական միգրանտների նկատմամբ և Ռուսաստանը շատ կոշտ է տրամադրված։ այդ քաղաքականությունն առաջ տանելու հարցում: Դրա համար ես վստահ եմ, որ մեր քաղաքացիների համար նորություն չի, և ՌԴ-ում գտնվողները, և Հայաստանում գտնվողները առնվազն այն չափով, որ չափով հնարավոր էր, տեղեկացված եղել են: Ուզում եմ ասել, որ սա գաղտնի որոշում չի, որ այսօր որոշեցին ու վաղը ուժի մեջ է մտնում: Թե ինչքանով այդ որոշումը կիրականացվի, չեմ կարող ասել, որովհետև արտաքսումը պետության հաշվին է տեղի ունենում, դա պետության համար լրացուցիչ ծախս է: Արդյոք պետությունը իր հաշվին այդքան արտաքսումներ կանի, միգուցև անի: Այս պահին դեռևս այն չափով, որ չափով օրենքը գործում էր մինչև հիմա, դրված էր այնպես, որ քաղաքացիներին կզգուշացնեն կամավոր  վերադառնալ իրենց երկիր, այսինքն կամավոր-պարտադիր հեռանան: Չկատարելու դեպքում գյություն ունեն օտարերկրյա իրավախախտների պահման կետեր, կարծում եմ՝ առայժմ ժամանակավոր կտանեն այդ պահման կետերը, հետագայում արդեն արտաքսումը կկազմակերպեն: Բայց ես կարծում եմ, որ ճիշտ կանեն այն քաղաքացիները, որոնք ունեն այդ խնդիրը, հնարավորինս արագ լքեն ՌԴ տարածքը, որովհետև այդ պահման վայրերում հայտնվելը բավականին ծանր է: Ռուսաստանում մեր գործընկերները, իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք պարբերաբար օգնում էին այդ պահման վայրերում գտնվողն օտարերկրացիներին, միշտ ասում էին, որ պայմանները շատ վատն են, մարդկանց բարոյահոգեբանական վիճակն է շատ ծանր, ցանկալի է, որ մարդը չհայտնվի այդտեղ: Եթե ունեն խախտում, ավելի լավ է ժամանակին լքեն ՌԴ տարածքը, որովհետև դա նաև հնարավորություն կտա առնվազն ժամանակ շահելու, իսկ արտաքսվելու դեպքում հնարավոր  նույնիսկ ճանաչվեն անցանկալի անձ: Եթե տարածքը լքելու պահանջը չկատարեն, հնարավոր է ցմահ իրենց մուտքը այդ երկիր փակվի: Նման ծայրահեղությունից խուսափելու համար ճիշտ կլինի, որ ժամանակին դուրս կան երկրից: Ես վստահորեն կարող եմ ասել, որ մեր բոլոր քաղաքացիները, որոնք ունեն որևէ խախտում, իրենք գիտեն դրա մասին, գիտեն՝ ինչքան ժամանակ են էնտեղ գտնվում,  իրենց միգրացիոն հաշվառման ժամկետը երբ է ավարտվում, պայմանագիրը երբ է ավարտվում: Ամեն ինչ շատ լավ գիտեն և ցանկացած մեկն էլ գիտի՝ ինքն ինչ իրավախախտում է իրականացրել, արդյոք կնկնի արտաքսման կամ մուտքի արգելքի տակ, թե ոչ:

Նշվում էր, որ խոսքը մոտավորապես 60-70 հազար քաղաքացիների մասին է խոսքը:

61 հազար ՀՀ քաղաքացիների առկայության մասին ՌԴ պաշտոնյաներն ասել են դեռևս հունիսին: Դրանից հետո այլ պաշտոնական թիվ չունենք, բայց ես մի քանի անգամ ասել եմ, որ այդ թիվը շատ ավելի մեծ է, որովհետև Բելառուսով Ռուսաստան գնացածները, որոնք այնտեղ գրանցված չեն, զգալիորեն մեծացնում են անօրինական ՌԴ-ում գտնվողների թիվը: Այդ 61 հազարը հունիսի թիվն էր, վստահորեն կարող եմ ասել, որ մինչև դեկտեմբեր այդ թիվը էլի աճած կլինի ոչ միայն Բելառուսից մտածների հաշվին, որոնք չեն երևում որևէ տեղ, այլ նաև ՌԴ-ում գրանցված և արդեն ժամկետանց փաստաթղթեր ունեցողների:

 Սա որքանո՞վ կմեծացնի Ռուսաստանում կոռուպցիոն ռիսկերը, որովհետև հայտնի է, որ բազմաթիվ միգրանտներ դիմում են միգրացիոն կառույցներին և ապօրինի միջոցներով փորձում օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ տարածքում:

Բանը չի հասնի միգրացիոն ծառայություններին, իրենց փողոցում կանգնեցնող ոստիկանին կվճարեն ու կանցնեն առաջ, հնարավոր է և չբռնեն: Բայց թե դա քանի տոկոս կկազմի, չեմ կարող ասել, որովհետև իրենց վրա էլ թվային տվյալներ կան դրված: Այսինքն 100 տոկոսով խուսափել հնարավոր չի լինի, և շատերը ստիպված կլինեն վերադառնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում