«Հայ-թուրքական հարաբերությունները «3+3» տանելը վատագույն սցենարը կլինի մեզ համար»,-նման կարծիք է հայտնում պատմաբան Դավիթ Թինոյանը։ Ըստ նրա՝ Թուրքիան այս քայլով մի քանի հարց է փորձում լուծել, առաջնային՝ արտաքին։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, թե ինչ իրավիճակում է Թուրքիան Հայաստանի հետ ցանկանում կարգավորել հարաբերությունները, ինչ իրավիճակում։