ՀՖՖ-ն դեռևս չի դիտարկում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ պայմանագիր երկարաձգելու հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։
«Խոակին Կապառոսը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր ունի մինչև 2022 թվականի դեկտեմբերը: Այս պահին Կապառոսի հետ պայմանագրի հետաձգման մասին ոչ մի քննարկումներ չեն եղել: Սակայն մի քանի անգամ խոսել ենք միմյանց հետ: Ավելի մեծ քննարկում նախատեսում ենք տոներից հետո: Մարտին, երբ կունենանք ընկերական հանդիպումներ, այդ ամենից հետո կնախանշենք մեր անելիքները»,-նշեց ՀՖՖ-ի նախագահը։