Monday, 13 05 2024
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել

Սոչիի «վերջաբանն» ու Բրյուսելի «նախաբանը» ԱՄՆ պետքարտուղարից

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԵԱՀԿ արտգործնախարարական ժողովի ընթացքում ունեցած ելույթում ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսման հանգամանքը, հույս հայտնելով, որ կողմերը կկարողանան համաձայնությունների ու առաջընթացի գալ մարդասիրական հարցերում: «Հուսով եմ, որ մենք բոլորս, այդ թվում՝ Ռուսաստանը, կկարողանանք աշխատել այդ ուղղությամբ՝ առաջընթացի հասնելու համար», -նկատել է Բլինքենը: Նա միաժամանակ կոչ է արել բոլոր կողմերին լուծել մյուս՝ սահմանազատման և սահմանագծման, տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրներն ու շարունակել աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Բլինքենի հայտարարությունը Սոչիի եռակողմ հանդիպումից հետո հնչող «գնահատակա՞ն» է, թե՞ «նախաբան» Բրյուսելում սպասվող հանդիպմանը: Հնարավոր է թե մեկը, թե մյուսը: Հատկանշական է սակայն թերևս մի հանգամանք, որ նկատվում է նրա ելույթի տոնայնության մեջ: ԱՄՆ պետքարտուղարը գործընթացի մասին խոսում է «վերահսկողի», այլ ոչ դրա ընթացքին ներգրավված անմիջական մասնակցի և պատասխանատուի տոնով և ոճով: Սա էական հանգամանք է, որը թույլ է տալիս որոշակի եզրահանգումներ անել առկա իրավիճակի առնչությամբ: ԱՄՆ արցախյան, հայ-ադրբեջանական խնդիրը ներկայումս դիտարկում է իր ավելի լայն ռազմավարության համատեքստում, որում ունի անմիջական ներգրավվածության անհրաժեշտություն պահանջող այլ առաջնահերթություններ: Ըստ այդմ, Վաշինգտոնը բաց չի թողնում հարավ-կովկասյան զարկերակը, սակայն դեռևս խուսափում է դրա զարկերի հաճախականության, բաբախյունի ինտենսիվության և բնույթի համար անմիջական պատասխանատվություն ստանձնող կողմ լինելուց: Սա իրավիճակ է, որի մասին խոսել եմ բազմիցս: Այդ իրավիճակը Հայաստանին պետք է ընդունել ի գիտություն, և ի գիտություն ոչ այն իմաստով, որ ԱՄՆ-ից չպետք է լինի որևէ սպասելիք:

Պարզապես պետք է լինի ըմբռնելի, թե ինչ մասշտաբի հարցերում կարող են ձևավորվել սպասելիքներ Նահանգներից, ըստ այդմ ինչ տրամաչափ ու օրակարգ կարող է ձևավորվել հայ-ամերիկյան ուղղությամբ: Եթե դա չեղավ համարժեք այն ռազմավարությանը, որ դիտարկում է ԱՄՆ-ը և որի շրջանակում է ձևավորում վերաբերմունքը կովկասյան խնդիրներին և մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությանը,  ապա կարող է վերածվել պարզապես հայ-ամերիկյան հարաբերության մասին կենացի, որը հազիվ թե հետաքրքրի համաշխարհային քաղաքականության վերաձևման վճռորոշ գործողությունների փուլ մտած համաշխարհային գերտերությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում