Նոյեմբերի 29-ին Վիեննայում վերսկսվել է իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները:
Բանակցություններին մասնակցել են Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Իրանի ներկայացուցիչները: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի և իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ: